Գլխավոր Հոդվածներ

10 նշան, որոնք հաստատում են, որ գտել եք ձեր իրական

10 նշան, որոնք հաստատում են, որ գտել եք ձեր իրական սերը


  1. Դուք չեք ամաչում ծիծաղելի երևալ միմյանց ներկայությամբ


Քնից հետո գզգզված մազեր, աչքերի տակ ծանր պարկեր ու այտերի վրա բարձից մնացած հետքեր, այդուհանդերձ դուք չեք վախենում, որ նա կդադարի ձեզ սիրել, իդեալական կերպարին չհամապատասխանելու համար: Որովհետև չկա ոչ մի իդեալական կերպար, որը կկարողանար հարյուր տոկոս համապատասխանել իդեալին 24 ժամ շարունակ:
Որովհետև չկա ոչ մի իդեալական կերպար, որը կկարողանար հարյուր տոկոս համապատասխանել իդեալին 24 ժամ շարունակ:


  1. Ձեզ դուր է գալիս սիրելիին երջանկացնել


Սիրելիի համար համեղ ուտեստ պատրաստելը նրա համար հանգիստ կազմակերպելն սիրո  ավելի մեծ ապացույց են քան 50 վարդերի ծաղկեփունջը: Իհարկե, ծաղկեփնջով կարելի է պարծենալ Instagram–ում, բայց լայքերը երջանկության հետ որևէ կապ չունեն:

  1. Առանց վախի քննարկում եք ձեր ապագան


Որտեղ անցկացնել արձակուրդները, ինչ ընտանի կենդանի ընտրել` շուն, թե կատու, ինչ անուն որոշել երեխայի համար, եթե նույնիսկ մոտ ապագայում չեք պատրաստվում երեխա ունենալ: Այս բոլոր ծրագրերը վկայում են, որ դուք դարձել եք միմյանց կյանքի անբաժան մասը:

  1. Դուք ազնիվ եք, եթե նույնիսկ այդ ազնվությունը կարող է հանգեցնել վեճի:


Որևէ անհամաձայնության դեպքում Դուք համարձակություն եք ունենում խոսել դրա մասին ու միասին այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհներ եք փնտրում:

  1. Դուք չեք վախենում միմյանց հաջողություններից


«Նա նոր աշխատանք կգտնի ու սիրավեպ կսկսի ինչ-որ օրիորդի հետ»: «Նա կգնա մարզասրահ ու այնտեղ ինչ-որ մարզված երիտասարդի հետ կկապվի»:  Այսպես խոսում է ոչ թե սերը, այլ վիրավորված ինքնասիրությունը: Զուգընկերը մարդ է, որն ունի իր ցանկություններն ու ձգտումները: Եվ նա փոխվելու է, դա անխուսափելի է: Լավագույնը, որ կարող եք անել, դա նրան աջակցելն է:
Լավագույնը, որ կարող եք անել, դա նրան աջակցելն է:


  1. Դուք կարողանում եք փոխզիջման գալ


Փոխզիջումները հասուն մտածելակերպի ու դիմացինի կարծիքը լսելու ունակության վկայությունն են: Պետք չէ միշտ գնալ մինչև վերջ ու պաշտպանել սեփական տեսակետը: Գրեթե ամեն խնդիր լուծելի է:


Կարդացեք նաև․




  1. Միասին դուք ձեզ ավելի լավ եք զգում, քան` առանձին:


Անկասկած յուրաքանչյուրն ունի իր ազատ ժամանակը, ընկերներն ու հետաքրքրությունները, բայց երբեմն դուք հրաժարվում եք ընկերական հանդիպումներից ձեր սիրելիի կողքին մնալու համար: Կարևորն այն է, որ դուք դա անեք ինքնակամ, որ զուգընկերը չստիպի մոռանալ ընկերներին, այլապես հարաբերություններն ապագա չունեն:

  1. Դուք ընդունում եք, որ զուգընկերն ունի սխալվելու իրավունք


Նա էլ ձեզ է տալիս այդ հնարավորությունը: Քանի որ երկուսդ էլ մարդիկ եք, որոնք պարտավոր չեն համապատասխանել ինչ-որ իդեալների: Սխալներն անխուսափելի են, հարցն այն է` ինչպես եք Դուք դրանց վերաբերվում:
Սխալներն անխուսափելի են, հարցն այն է` ինչպես եք Դուք դրանց վերաբերվում:


  1. Սեքսն ամենակարևորը չէ


Իհարկե հաճելի զբաղմունք է, բայց ոչ` ամենակարևորը: Բացի դրանից դուք ուրիշ  շատ ավելի հետաքրքիր գործեր ունեք: Դուք շատ լավ գիտեք, որ սերը չի սահմանափակվում անկողնային խաղերով:

  1. Դուք հարգում եք ձեր զուգընկերոջը, նա էլ` ձեզ


Հարգանքը առողջ հարաբերությունների գրավականն է: Դուք կարողանում եք հաշվի նստել միմյանց զգացմունքների ու մտքերի հետ: Սերը ճշտի ու սխալի մասին պատմություն չէ:

LIFEHACKER


 

Տարածել