BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նոր թրենդ . մայրերը նախընտրում են ծննդաբերել լոտոս

Նոր թրենդ . մայրերը նախընտրում են ծննդաբերել լոտոսային եղանակով

Երեխայի ծնունդը բարդ գործընթաց է: Ապագա մայրերը փորձում են այն առավելապես հարմար դարձնել իրենց և երեխայի համար: Սակայն, վերջին շրջանում շատերը նախընտրում են նորարարական մեթոդը, որն ըստ որոշ մասնագետների, կարող է վտանգավոր լինել նորածնի համար: Լոտոսային ծննդաբերություն. նոր թրենդ, որի ժամանակ պորտալարը չեն կտրում ծննդաբերությունից անմիջապես հետո և երեխան մոր պորտալարով կապված է մնում մայրական ընկերքին մինչև պորտալարն ինքնուրույն չորանում և պոկվում է: Սովորաբար դա տևում է մոտ երկու շաբաթ: Այս մեթոդը համարվում է բնական ծննդաբերության տեսակներից մեկը: Դրա կողմնակիցները պնդում են, որ լոտոսային ծննդաբերության շնորհիվ նորածիններն ավելի հեշտ են ընտելանում նոր աշխարհին։ Ապահովվում են հավելյալ սնունդով, օրինակ` թթվածնով հարուստ արյուն, որը կանխում է անեմիան: Բայց լոտոսային ծննդաբերության կողմնակից մասնագետներն ու համապատասխան հետազոտությունները խոսում են միայն երեխայի կյանքի առաջին 1-3 րոպեների մասին, խոսքը ժամերի կամ առավել ևս օրերի մասին չէ: Մանկաբարձների ամերիկյան ասոցիացիան թույլ է տալիս պորտալարը պահել մինչև 5 րոպե, միաժամանակ նշելով, որ ամենաօգտակար, թթվածնով հարուստ արյունը երեխան ստանում է առաջին 1-2 րոպեների ընթացքում: 1 կամ երկու շաբաթը ոչ միայն օգուտ չի տալիս, այլև կարող է վտանգել երեխայի կյանքը:
Երկու շաբաթվա ընթացքում մայրերը ընկերքը մշակում են սառույցով, անուշաբույր խառնուրդներով, որոշ դեպքերում դնում են տոպրակի մեջ: Ընկերքը ամեն օր լվանում են, հիմնականում համատեղելով երեխայի լոգանքի հետ: Կարևոր է նաև թարմացնել աղաշերտը: Որոշ դեպքերում աղին ավելացնում են եթերային յուղեր:  Մեթոդն իր անվանումը ստացել է մշակման եղանակի պատճառով: Հին ժամանակներում բամբակե կտորի փոխարեն, որով փաթաթել են ընկերքը, օգտագործել են լոտոսի տերևները: Լոտոսային ծննդաբերության մեթոդը մեզ է հասել Ինդոնեզիայից, մասնավորապես` Բալիից: Բալիացի կանանց համար լոտոսային մեթոդը ծննդաբերության բնական ու ամենատարածված մեթոդն է: 



Կարդացեք նաև․



3-4-րդ օրն սկսվում է մումիֆիկացման գործընթացը, պորտալարը սկսում է չորանալ:

Որպես առավելություն նշվում է նաև թոքերի աշխատանքի ճիշտ, ոչ սթրեսային աշխատանքը: Նորածնի թոքերը որոշ ժամանակ շարունակում են թթվածին ստանալ պորտալարով: Թոքերն ավելի հեշտ են հարմարվում նոր կարգավիճակին, ավելի ներդաշնակ են սկսում գործել: Նույն տրամաբանությամբ ջրում ծնված երեխաներն ավելի հարմարավետ են իրենց զգում ծննդյան առաջին րոպեների ընթացքում, իսկ երբ պորտալարը հեռացվում է արհեստական ճանապարհով, երեխայի մոտ սկսվում է կարճատև թթվածնային քաղց:
Լոտոսային ծննդաբերությունն ունի նաև այլ դրական կողմեր.

  • Աստիճանական անցում հանգիստ միջավայրից պակաս հարմարավետ միջավայր

  • Նորածնի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր օրգանները սկսում են գործել հերթականությամբ:

  • Երեխայի արյունատար համակարգի հավելյալ սնուցում, նորածինն ընկերքից ստանում է է մոտ 100մլ թթվածնով հարուստ արյուն:

  • Արյան միջոցով երեխան ստանում է անհրաժեշտ հորմոններն ու ցողունային բջիջները:

  • Ալբումինի սպիտակուցի շնորհիվ թոքերից հեղուկը արագ է հեռանում

  • Անեմիայի կանխարգելում

  • Պորտալարի հեռացումից հետո վերքը մշակելու անհրաժեշտության բացակայություն

  • Երեխայի մոտ հարթ և գեղեցիկ պորտի ձևավորում


ԱՂԲՅՈՒՐ

Տարածել