Սիրո և կորստի պատմություն. հանրահայտ Love is կոմիքսների հեղինակների ճակատագիրը

Սիրո և կորստի պատմություն. հանրահայտ Love is կոմիքսների հեղինակների ճակատագիրը

Սիրո մասին կոմիքսներով Love is մաստակները շատերի մոտ հաճելի հիշողություններ են առաջացնում: Love is-ը սիրվեց հիմնականում հենց իսկական սիրո մասին փոքրիկ ու հաճելի պատմություններով:

Կոմիքսների հեղինակը Նոր զելանդացի նկարչուհի Կիմ Կասալին է: 19 տարեկանում նա որոշեց ճամփորդել, հետո հաստատվեց Կալիֆոռնիայում, որտեղ ծանոթացավ իտալացի Ռոբերտո Կասալիի հետ: Իր զգացմունքներն արտահայտելու համար Կիմը սկսեց անձեռոցիկների վրա սիրահարված տղա ու աղջիկ նկարել: Շուտով այս սովորույթը վերածվեց զգացմունքների օրագրի:

«Հայրս մահացավ, երբ փոքր էի, և երբ Ռոբերտոն ինձ ամուսության առաջարկ արեց, ես խնդրեցի նրան, որ նա չմահանա իմ ձեռքերում: Ռոբերտը ծիծաղեց, բայց խոստացավ, որ կփորձի կատարել իմ խնդրանքը»:

Ռոբերտը դարձավ Love is –ի պրոդյուսերը: Առաջին անգամ կոմիքսները տպագրվեցին 1970թ.-ի հունվարի 5-ին: Կիմն իրեն նկարչուհի չէր համարում ու ասում էր, որ եթե ընտրության հնարավորություն ունենար, սիրո մասին ռոմանտիկ երգեր կգրեր ,- «Բայց չեմ կարողանում գեեցիկ գրել, ստիպված ընտրեցի զգացմունքներս արտահայտելու այս միջոցը»:

Love is-ի պերսոնաժներն անցնում են հարաբերությունների տարբեր փուլերով` առաջին հանդիպում, ամուսնություն երեխաներ, մինչև անգամ նրանցից մեկի մահը: Կոմիքսները շատ արագ սիրվեցին:

Բայց Կիմի ու Ռոբերտոյի երջանկությունը կարճ տևեց: 1975թ.-ին Ռոբերտոյի մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, հիվանդությունը շատ արագ էր զարգանում: Կիմը դադարեցրեց կոմիքսների աշխատանքն ու գործը որոշ ժամանակով հանձնեց իր օգնականին ` Բիլ Էսպրիին: Հենց նա էլ ստեղծեց կոմիկսների գունավոր տարբերակը` հագնված պերսոնաժներով, բայց Բիլը շարունակում էր աշխատել Կիմի կեղծանվամբ:

Ռոբերտոյի վիրահատությունից առաջ Կիմն ասաց, – «Մենք խոսում էինք նվերների մասին և ես ասացի ոչ ինձ պետք չեն թանկարժեք նվերներ, հսկա ադամանդով մատանի, ես երեխա էի ցանակնում»:

Այդ ժամանակ ամուսինները որոշեցին պահպանել Ռոբերտոյի սերմնահեղուկն այն դեպքի համար, եթե Կիմը չհասցնի հղիանալ մինչև Ռոբերտոյի մահը:


Կարդացեք նաև.


1976թ.-ին 31-ամյա Ռոբերտոն մահացավ, 16 ամիս անց Կիմը լույս աշխարհ բերեց նրա երեխային: Նա օգտագործեց ամուսնու սառեցված սերմն ու դիմեց արհեստական բեղմնավորման:

«Ես և Ռոբերտոն շատ էինք ցանկանում մեր երկու որդիներին քույր պարգևել: Հիմա,  բժիշկների հոգատարության ու համբերության շնորհիվ դա հնարավոր դարձավ»:

Love is… հերթական ներդիրի վրա պատկերվեց սայլակով զբոսնող աղջիկը գրությամբ` «Ներկայացնում ենք Միլո Ռոբերտոյին, ծնողներ` Կիմ և Ռոբերտո»:

Կիմը տեղափոխվեց Անգլիա, որտեղ 55 տարեկան հասակում մահացավ ոսկրերի ու լյարդի քաղցկեղից: Ավագ որդին` Ստեֆանոն, գլխավորեց ընտանեկան բիզնեսը, իսկ Բիլ Էսպրին շարունակում է նկարել «Love is…» -ի պատմությունները, դրանք մակագրելով Կիմ մականվամբ:

ԱՂԲՅՈՒՐ

Գրել կարծիք