ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[մոնոլոգ] Լյուդմիլա Ուլիցկայա. «Մեր սերունդը ամուս

[մոնոլոգ] Լյուդմիլա Ուլիցկայա. «Մեր սերունդը ամուսնալուծությունից հետո շարունակում է շփվել»

Նոր տեխնոլոգիաներ


Միլանում համակարգիչս գողացան։ Սկզբում բարկությունից տեղս չէի գտնում, հետո հասկացա, որ ասես իմ մի մասնիկն են գողացել։ Երբ երիտասարդ էի, բոլորի հեռախոսահամարներն անգիր հիշում էի, բայց հիմա անգամ իմ համարն եմ դժվարությամբ հիշում։ Համակարգիչս կորցնելուց հետո զգացի, որ ինֆորմացիայի մի մեծ քանակ եմ կորցրել։ Այն հիշողության մի սկավառակ էր, որի վրա նշումներ էի կատարում ու գրում էի։ Կորցնելուց հետո հասկացա, որ համակարգիչը իմ ուղեղն էր, որը փոքրացրել ու դրել էի այդ երկաթե տուփի մեջ։ Ու սա ասում եմ ես, որը ծնվել է 1943–ին։

Ամուսնալուծություններ


Այն ամենը, ինչ մենք սովորել ու իմացել ենք մինչև հիմա, փոխում է իր իմաստն ու նշանակությունը։ Մեր պապիկների ու տատիկների ժամանակ ամուսնալուծությունն ընդունված չեր։ Այն համարվում էր հազվադեպ ու անամոթ երևույթ։ Իմ պապիկի ու տատիկի սերնդից չեմ ճանաչում նման զույգի, որն ամուսնալուծվել է։ Գիտեմ, որ սարսափելի կյանքով էին ապրում, իրար չէին սիրում, վիճում էին, կռվում, բայց երբեք չէին բաժանվում իրարից։ Դժվար էր, բայց շարունակում էին միասին ապրել։ Մորս սերունդը մի քիչ այլ էր։ Իրենց ժամանակ արդեն ընդունված էր ամուսնալուծությունն ու ավելի էր տարածվում։ Իսկ մեր ժամանակ, նկատի ունեմ հիմա … դե սա իմ երրորդ ամուսնությունն է։ Ես միայն տեսականորեն գիտեմ, թե ինչ է քրիստոնյաների ամուսնությունը։ Այն շատ գեղեցիկ է. երիտասարդ կույս աղջիկն ամուսնանում է, ամբողջ կյանքում միասին են ապրում, ունենում են երեխաներ ու երբեք իրար չեն դավաճանում։ Ճիշտն ասե՞մ։ Ես նման քրիստոնյա զույգ չեմ տեսել։ Ծնողներս բաժանվեցին, երբ դեռ դպրոցական էի, ու հիշում եմ թե ինչ ծիծաղելի զրույց ունեցա մորս հետ։ Տեսնելով նրանց հարաբերությունները, մորս ասում էի, որ ավելի լավ կլինի բաժանվեն։ Մայրս մի օր ինձ հանճարեղ պատասխան տվեց. «Դու այնքան հեշտ ես այդ ամենն ասում։ Ի տարբերություն քեզ՝ ես երեխա ունեմ»։


Կարդացեք նաև.



Հարաբերություններ


Հիմա ժամանակները շատ են փոխվել։ Եթե ծնողներս բաժանվելուց հետո իրար տեսնել անգամ չէին ուզում, կարծում եմ հետագա շփման մասին խոսելն էլ ավելորդ է։ Մի անգամ ընկերուհուս մեր տուն էի հրավիրել ու պետք է ծանոթացնեի մնացած հյուրերի հետ։ Միանգամից ասացի. «Ծանոթացիր, առաջին ամուսնուս երկրորդ կինն է, նա էլ երկրորդ ամուսնուս հինգերորդ կինը»։ Մեր հարաբերությունները շատ ջերմ են։ Երկրորդ ամուսնուս չորրորդ կինը երեխաներիս հետ գնացել էր հանգստանալու։ Նրանց որդուն ես եմ աշխատանքի տեղավորել։
Մեր սերունդը ամուսնալուծությունից հետո միևնույն է շարունակում է շփվել ու պահպանել հարաբերությունները։ Ու մենք կարող ենք իրար վստահել որպես ընտանիքի անդամի։ Երբ փոքր տղաս հիվանդացել էր, նախկին ամուսինս ու նրա կինը եկել էին տեսակցության։ Սովորական երևույթ էր։ Սա ազատություն է, որը փոխում է ամուսնության ամբողջ կառուցվածքը։ Փոխվում են հարաբերությունները։ Ամեն ինչն է փոխվում։


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել