Մակրոնի «Հեղափոխություն» գրքի թարգմանչական խումբը հանդիպել է ուսանողների հետ
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնի Հեղափոխություն գրքի 2-րդ շնորհանդեսը: Նախաձեռնողներն այս անգամ համալսարանի նախկին շրջանավարտներն էին, որոնք նաև գրքի թարգմանիչներն են:
«Մենք շատ հետաքրքիր աշխատանք կատարեցինք և թարգմանեցինք Մակրոնի գիրքը։ Մտածում եմ, որ շատ հետաքրքիր կլինի ընթերցողին ներկայացնելիս»։
Գրքի Թարգմանիչ, հեռուստալրագրող Արտակ Հերիքյանը կարծում է, որ գիրքն առաջին հերթին ֆրանսերեն սովորող ուսանողների համար է:
«Ֆրանսագիտություն ուսանող ուսանողների համար այս գիրքը դառնում է պարտադիր ընթերցանություն, որովհետև այս գրքի շնորհիվ մենք ավելի լավ ենք ճանաչում ֆրանսիան»:
«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016-ին և նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով՝ այս տարի ` նաև հայերեն։ Գիրքը հրատարակել է newmag ընկերությունը:
[embed]https://www.youtube.com/watch?v=3m3RNagbDiQ&feature=share&fbclid=IwAR0E2Gp3dk7OZIWdvhYvziYOvlGN7BA-YqSWzKDJQfYKyDvG9Gyh-yEREpI[/embed]