Ֆորբսը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող հրաշագործներին

Ֆորբսը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող հրաշագործներին

Ֆորբսի պատկերասրահում 7 կախարդ, իլյուզիոնիստ և էքստրասենս կա։ Նրանք անցած տարի աշխատել են գրեթե 150 մլն․ դոլար։

Դեվիդ Կոպերֆիլդի համար սեր էր առաջին հայացքից։ Երբ 10 տարեկան էր, մայրը նրան տարավ Macy’s խանութ։ Նահանգային իլյուզիոնիստը Դեվիդի աչքերի առաջ փայտե տախտակի վրայից անհետացրեց կոպեկը, հետո այն նորից հայտնվեց։ Մեկ պարզ հնարքը հերիք էր, որպեսզի Կոպերֆիլդին համոզի գնել այդ տախտակը և, որ ամենակարևորն է, ընտրել հրաշագործի մասնագիտությունը։

5  տասնյակ անց Կոպերֆիլդը աշխարհի ամենահարուստ հրաշագործն է։ Նրա կարողությունը 875 մլն․ դոլար է։ Նրան են պատկանում Բահամյան 11 կղզիները, կախարդական արտեֆակտների հավաքածուն։ Ի դեպ, փայտե տախտակը ներկայացված է Կոպերֆիլդի թանգարանում։

1-ին տեղ․ Դեվիդ Կոպերֆիլդ

1-е место. Дэвид Копперфильд

Եկամուտ՝  $61 մլն

Աշխարհում ամենահարուստ հրաշագործը 670 շոու է անցկացրել։ Կոպերֆիլդն իր հարստությունը դիզում է նաև Բահամյան 11 կղզիների շնորհիվ։ Հյուրերը 6 զրոներով չեկ ստորագրելով այնտեղ կարող են գնել բնակարան և տեսնել իլյուզիոնիստին։

Այս տարի կենդանի լեգենդը իր կարողությունն ավելացրել է 61 միլիոն դոլարով։ Դրա շնորհիվ Կոպերֆիլդը արդեն մի քանի անգամ գլխավորում է Ֆորբսի ամենաբարձր վարձատրվող հրաշագործների ցուցակը։ «Դրանք պարզապես հնարքներ չեն։ Դրանց հետևում թաքնված են գաղտնիքներ և շատ ծանր աշխատանք»,-2013 թվականին իր շոուների մասին Ֆորբսին պատմել է Կոպերֆիլդը։

2-րդ տեղ․ Փեն և Թելեր

2-е место. Пенн & Теллер

Եկամուտ՝ $30 մլն

Լաս-Վեգասում տարօրինակ զույգը  հրաշքներ է գործում շաբաթվա 5 գիշերները, բայց ժամանակ է գտել դեպի ԱՄՆ ուղևորության համար։ Իսկ Penn and Teller’s Fool Us հայտնի շոուն անցած ամիս The CW ալիքով սկսեց իր 6-րդ եթերաշրջանը։

3-րդ տեղ․ Քրիս Էնջել

3-е место. Крисс Энджел

Եկամուտ՝ $16 մլն

Mindfreak ռեալիթի-շոուի աստեղերն իրենց միլիոնների մեծ մասը վաստակել են Լաս-Վեգասում։ Անցած տարվանից նա իր եկամուտներն ավելացրել է շրջագայությունների շնորհիվ։ Էնջելը հոկտմեբերին 10 տարվա պայմանագիր է կնքել Cirque-ի հետ։ Mindfreak շոուն նոր հնարքներով կբեմադրվի Planet Hollywood  հյուրանոցում։

4-րդ տեղ․ Դեվիդ Բլեյն

4-ое место, Дэвид Блейн

Եկամուտ՝ $13,5 մլն

Արտիստն ավելի քան երկու անգամ ավելացրել է շահույթը հյուսիսամերիկյան շրջագայության տոմսերի մեծ պահանջարկի շնորհիվ։ Այդ շրջագայությունների ժամանակ Բլեյնը ցուցադրել է իր ամենաբարդ հնարքները։

5-րդ տեղ․ The Illusionists

5-ое место, The Illusionists

Եկամուտ՝ $12 մլն

Շրջագայող կախարդները ցուցադրել են ավելի քան 350 շոու ամբողջ աշխարհում։ Անսամբլի մասնակից Սին Լիմ վերջերս հաղթել է «Ամերիկան փնտրում է տաղանդներ» շոուն։

6-րդ տեղ․ Մայքլ Կարբոնարո

6-ое место. Майкл Карбонаро

Եկամուտ․ $8,5 մլն

Փրանկներ աստղը «Կարբոնարոյի էֆեկտ» շոուներ է կազմակերպում թաքնված տեսախցիկներով։ Շոուն հեռարձակվում է truTV ալիքով։ Սակայն հոնորարների մեծ մասը նա ստանում է թատրոններում և մասնավոր ներկայացումներում ելույթներով։

7-րդ տեղ․ Դերեն Բրաուն

7-ое место. Деррен Браун

Եկամուտ․ $8 մլն

Անցած տարի բրիտանացի էքստրասենսը ավելի քան 100 ելույթ է ունեցել, այդ թվում West End-ում և Off-Broadway-ում (500 հանդիսատես տեղավորող բեմահարթակներ)։ Բրաունին կարելի է տեսնել հեռուստատեսությամբ հեռարձակվող Sacrifice պրովոկացիոն հաղորդման ժամանակ։ Հոկտեմբերին պրեմիերան կայացել է Նեթֆլիքսում։

forbes


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք