BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ամերիկայի միայնակ կինը. Մելանիա Թրամփի կյանքի կանո

Ամերիկայի միայնակ կինը. Մելանիա Թրամփի կյանքի կանոնները

Միացյալ Նահանգների Առաջին Տիկին Մելանիա Թրամփը մամուլում անընդհատ ենթարկվում է հարձակումների, նա նույնիսկ ստիպված եղավ փակել իր էջերը սոցցանցերում:
Մելանիա Քնաուսը Նյու Յորք է եկել Հարավսլավիայից 1990-ականներին` մոդելային կարիերա անելու համար: Այն ժամանակ 26-ամյա Մելանիան չէր էլ կարող պատկերացնել` ինչ ճանապարհ է իրեն սպասում: Մելանիան գիտեր միլիարդատեր Դոնալդ Թրամփի թերությունների մասին, որոնցից մեկն էլ կանանց հանդեպ չափազանց մեծ հետաքրքրությունն էր, այդուհանդերձ, սիրահարվեց նրան: 7 տարի անց նրանք ամուսնացան: Մելանիա Թրամփը դարձավ Ամերիկայի առաջին տիկինն ու մոլորակի ամենաքննարկված կանանցից մեկը:

Մելանիա Թրամփը դարձավ Ամերիկայի առաջին տիկինն ու մոլորակի ամենաքննարկված կանանցից մեկը:

Մենք ծանոթացանք 1998թ.-ին երեկույթի ժամանակ: Նա խնդրեց իմ հեռախոսահամարը, բայց ես չտվեցի ու ասացի`լավ կլինի, որ նա իր հեռախոսահամարն ինձ ասի և ես կզանգահարեմ: Հավատացեք, ես համառ եմ, ահա` ինչու եմ կարողանում գլուխ հանել այս ամբողջ բացասական ասեկոսեներից, որոնք հնչում են իմ ընտանիքի հասցեին:
Հանրության աչքում նա աննահանջ մարտիկ է, բայց տանը…. Ես միշտ ասում եմ, որ երկու որդի ունեմ` Բերոնը և Դոնալդը:
Ես տեսել եմ` ինչպես են կանայք նրան մոտենում ու իրենց հեռախոսահամարն են տալիս, հենց իմ աչքի առաջ: Ես հարցնում էի, ինչու են նրանք դա անում, չէ որ գիտեն, որ ամուսնացած է:
Դոնալդի հետ մեր հարաբերությունները քննադատողներին խորհուրդ կտամ նախ նայել հայելու մեջ և հարց տալ, - «Ինչի ենք մենք հասել մեր կյանքում, ինչպիսին է մեր ընտանիքը»:
Սոցցանցերը մարդկանց տրավմայի են ենթարկում, այնտեղ բացասականը շատ է: Իմ կյանքը ֆոտոալբոմ չէ, ես փակել եմ իմ բոլոր սոցիալական էջերը երկու տարի առաջ:
Մարդիկ, որոնք ինձ ընդհանրապես չեն ճանաչում,  քննադատում են ինձ:
Ես նրա ոչ բոլոր որոշումների հետ եմ համաձայն: Երբ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ես նրան այդ մասին ասում եմ: 
Մենք շատ ենք խոսում, հաճախ ենք զանգահարում միմյանց: Ես տեղյակ եմ նրա բոլոր գործերից:
Դոնալդը միշտ լսում է այն, ինչ ասում եմ, բայց միշտ անում է այնպես, ինչպես ճիշտ է համարում:
Գուցե նրանք ինձ ընդամենը 5 րոպե են տեսել, բայց գրում են այնպես, կարծես ներգրավված են եղել կյանքիս բոլոր դրվագներում:
(Այն մասին, թե Դոնալդ Թրամփը անխելք է, վուլգար, դեմագոգ, սեքսիստ ու ազգայնամոլ).  Ես վստահ կին եմ ու ամուր կանգնած եմ ոտքերիս վրա, ինձ այդ բոլոր հարձակումները չեն հուզում:
Ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ նրա դիրքորոշումն ինձ չի վիրավորում: Ես էլ եմ ներգաղթյալ: Մի ժամանակ ես անընդհատ ստիպված մեկնում էի Սլովենիա` վիզայի գործողության ժամկետը երկարաձգելու համար: Հետո ես Green Card հանեցի: Ես անցա համակարգի բոլոր փուլերով:
Դոնալդն ինչ-որ խնդրի շուրջ 45 –րոպեանոց խոսք է ասում, իսկ նրանք կոնտեքստից մի ֆրազ են հանում ու հետո այդ մասին սկսում են հաղորդումներ նկարահանել, հոդվածներ գրել:
Նա մարտիկ է ու Ամերիկայի համար պայքարելու է մինչև վերջ:
Ես կատարելապաշտ եմ, 100 տոկոսով տրվում եմ այն գործին, որով զբաղվում եմ:


Կարդացեք նաև.



Ես չեմ ուղեկցել ամուսնուս նախընտրական արշավի ընթացքում և դա իմ գիտակցված որոշումն է եղել: Մեր որդին` Բերոնը, 11 տարեկան է: Այդ տարիքում աջակցությունն անհրաժեշտ է, տանը պետք է ծնող լինի:
(Հաղորդավար Բիլլի Բուշի հետ 2005թ.-ին Դոնալդ Թրամփի «տղամարդկային» զրույցի մասին, որը հրապարակել էր The Washington Post -ը): Այս զրույցն ինձ շատ զարմացրեց: Չէի հավատում, որ նա կարող է այդքան գռեհիկ խոսել, բայց չեմ էլ կարող ասել, թե ցնցված էի: Մի խոսքով այդ խոսակցությունն անցյալում է, նա ներողություն է խնդրել:
New York Post-ն իմ մասին ոչ մի ազնիվ պատմություն չի գրել: Նրանք համար թողարկեցին, որի շապիկին իմ լուսանկարն էր (խոսքը Մելանիայի մերկ նկարի մասին է): Այդ ֆոտոսեսիան ես շատ վաղուց եմ արել, և ի՞նչ: Այո, ես իմ մարմնից չեմ ամաչում: Ես հպարտանում եմ նրանով, թե ով եմ ես և ինչպիսին է իմ մարմինը:
Ես հպարտանում եմ նրանով, թե ով եմ ես և ինչպիսին է իմ մարմինը:

Ես որդուս հետ շատ եմ զրուցում: Ես անհանգստանում եմ, քանի որ նրա տարիքում տղաները սկսում են վատ բառեր օգտագործել, դա հասունացման մի փուլ է, բոլորն էլ անցնում են այդ փուլը, ես շատ ուշադիր եմ այդ հարցում, հետևում եմ, որպեսզի նա ուշադրություն դարձնի իր խոսքերին:
Washington Post –ն ու ABC News-ը մեր մասին ոչ մի լավ լուր չեն հաղորդել: Բոլոր դրական պատմությունները մեր ընդդիմության  մասին են:
Դոնալդի հետ ապրելու համար պետք է լինես անկախ ու կայացած կին: Մինչև մեր ամուսնությունը Դոնալդը երկու անգամ ամուսնացած է եղել, բայց ես համոզված եմ, որ սա ամուր կապ է, մեր մեր մեջ ինչ-որ քիմիական կապ կա:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել