Ի՞նչ գիրք են կարդում միլիարդատերերը
Իլոն ՄասկԵրբ Իլոն Մասկին հարցրին՝ ինչպե՞ս է պետք հրթիռներ կառուցել, նա կարճ պատասխանեց՝ ես գիրք եմ կարդում: Կատակո՞ւմ էր, թե՞ ոչ՝ անհայտ է, բայց կարդալ շատ է սիրում : Մասկի սիրելի գիրքը Վոլտեր Այզեքսոնի «Բենջամին Ֆրանկլին»-ն է: Զարմանալի չէ, որ խոշոր գործարարին հետաքրքրում է ամերիկայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի կյանքը: |
Սթիվ ՋոբսApple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը մի քանի հարցազրույցներում նշել էր, որ իր սիրելի գիրքը Ջորջ Օրուելի «1984»-ն է: Մի անգամ Huffington Post-ը գրեց, որ Սթիվ Ջոբսի համար ամենակարևոր գիրքը եղել է «Յոգի կենսագրությունը»: Հենց այդ գիրքն էր Ջոբսը ներբեռնել իր IPad-ի մեջ: |
Բիլ ԳեյթսԻնչպե՞ս է Բիլ Գեյթսը հասցնում այդքան շատ գրքեր կարդալ: Նա միշտ կիսվում է իր տպավորություններով, գրքի ցուցակներ կազմում և սիրում է խորհուրդներ տալ: Գեյթսի սիրած գրողը Սթիվեն Փինքերն է, իսկ սիրելի գրքերը երկուսն են՝ «Лучшее в нас» և «Просвещение сегодня»: |
Պավել ԴուրովVK սոցկայքի հիմնադիր Պավել Դուրովը նույնպես ընթերցասեր է: «ВКонтакте»-ի և «Telegram»-ի հիմնադրի սիրելի գրողը Նասիմ Թալեբն է, իսկ սիրելի գիրքը՝ «Սև կարապ»-ը: |
Amazon -ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը որակյալ գեղարվեստական գիրքը գերադասում է ամենահետաքրքիր ու բեսթսելլեր նոն-ֆիքշնից: Իր ամենասիրելի գիրքը նոբելյան դափնեկիր Կաձուո Իսիգուրոյի «Остаток дня» վեպն է: |
Մարկ ՑուկերբերգFacebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շատ է սիրում ընթերցել և պարբերաբար կիսվում է հետաքրքիր ցուցակներով, որտեղ ներկայացնում իր հավանած գրքերը: Հարցազրույցներից մեկում Ցուկերբերգը նշել է, որ իր ամենասիրելի գիրքը Վերգիլիոսի «Էնեականն» է: |
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Իլոն Մասկ
Սթիվ Ջոբս
Բիլ Գեյթս
Պավել Դուրով
Մարկ Ցուկերբերգ