5 նոր գաղափար, որ առաջարկում է Սփյուռքի նախարարը
1. Սփյուռքի նոր նախարարի առաջին և միանգամից սկանդալային դարձած գաղափարը երկպալատ խորհրդարանն է: Մխիթար Հայրապետյանն առաջարկում է քննարկել օրենսդիրում սփյուռքի ներկայացվածության հարցը: Եվ ամենակարևորը` քննարկել, թե ովքեր են սփյուռքը ներկայացնելու:
2. Սփյուռքի նախարարությունը նոր կայք կունենա: Հինը փակվելու է: Նորը բոլորովին այլ տեսքով և բովանդակությամբ կլինի:
3.Մասիսի ու Սիսի ֆոնին ճախրող արագիլը կընդհատի թռիչքը` փոխվելու է սփյուռքի նախարարության տարբերանշանը: Նոր տեսքի մասին ոչ մի մանրամասն առայժմ հայտնի չէ:
4. Նոր նախարարն «Արի տունն» ամենակարևոր ծրագրերից մեկն է համարում: Այն կշարունակվի, բայց նորարարությամբ: Մխիթար Հայրապետյանը խոստանում է ռեբրենդինգ անել` պահպանելով առաքելությունը:
Կարդացեք նաև.
- Նա երիտասարդ է, սիրում է էլեկտրոնային երաժշտություն և ղեկավարում է կառավարության աշխատակազմը
- Վալերի Օսիպյանի կարիերան. ինչպե՞ս պատանդ դարձավ, իր հաշվին հյուրասիրեց ցուցարարներին և դարձավ ոստիկանապետ
5.Սփյուռքի նախարարի սոցցանցային ակտիվությունը զարմանալի չէ` հաշվի առնելով ընդհանրապես պաշտոնյաների ակտիվությունը: Բայց երիտասարդ նախարարի ցանցային նորույթը աշխատանքային օրվա ամբողջ ընթացքի ամփոփումն է: Նա գրում է իր բոլոր հանդիպումների մասին, պատմում սպասվող քննարկումների դետալները: Ահա դրանցից մեկը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում