5 նոր գաղափար, որ առաջարկում է Սփյուռքի նախարարը

5 նոր գաղափար, որ առաջարկում է Սփյուռքի նախարարը

Մխիթար Հայրապետյանը երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսել է Սփյուռքի նախարարության ռազմավարության և նոր ծրագրերի մասին: newmag-ը ներկայացնում է նրա 5 գաղափարներն առանց խմբագրման:

1. Սփյուռքի նոր նախարարի առաջին և միանգամից սկանդալային դարձած գաղափարը երկպալատ խորհրդարանն է: Մխիթար Հայրապետյանն առաջարկում է քննարկել օրենսդիրում սփյուռքի ներկայացվածության հարցը: Եվ ամենակարևորը` քննարկել, թե ովքեր են սփյուռքը ներկայացնելու: 

2. Սփյուռքի նախարարությունը նոր կայք կունենա: Հինը փակվելու է: Նորը բոլորովին այլ տեսքով և բովանդակությամբ կլինի: 
3.Մասիսի ու Սիսի ֆոնին ճախրող արագիլը կընդհատի թռիչքը` փոխվելու է սփյուռքի նախարարության տարբերանշանը: Նոր տեսքի մասին ոչ մի մանրամասն առայժմ հայտնի չէ: 
 
4. Նոր նախարարն «Արի տունն» ամենակարևոր ծրագրերից մեկն է համարում: Այն կշարունակվի, բայց նորարարությամբ: Մխիթար Հայրապետյանը խոստանում է ռեբրենդինգ անել` պահպանելով առաքելությունը:

 


Կարդացեք նաև.


5.Սփյուռքի նախարարի սոցցանցային ակտիվությունը զարմանալի չէ` հաշվի առնելով ընդհանրապես պաշտոնյաների ակտիվությունը: Բայց երիտասարդ նախարարի ցանցային նորույթը աշխատանքային օրվա ամբողջ ընթացքի ամփոփումն է: Նա գրում է իր բոլոր հանդիպումների մասին, պատմում սպասվող քննարկումների դետալները: Ահա դրանցից մեկը: 
 


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք