newmag-ը զրուցել է Ադրբեջանի դրոշը վերցրած հայ երկրպագուի հետ (տեսանյութ)
Մոսկվայում մարտեր առանց կանոնների մրցաշարը վերածվել է առանց կանոնների մարտի հայերի և ադրբեջանցիների միջև: Երկու հայ մարզիկների երկրպագելու եկած հայերն իրենց ֆան տրիբունայում ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, ինչը հունից հանել է ադրբեջանցիներին:
Ադրբեջանցիները ներխուժել են հայկական տրիբունա` փորձելով խլել Արցախի դրոշը: Սկսվել է զանգվածային ծեծկռտուք: Միջամտել է օմոնը:
«Ադրբեջանցիների մի խումբ, երևի 30-40 հոգի փորձեցին հայկական դրոշները վերցնել: Իրենք փորձում են սեփական կարծիքը թելադրել, բայց հաստատ չի ստացվելու»,- ասում է Տիգրան Մադոյանը:
Բախումն ավարտվել է ադրբեջանցիների փախուստով: Ավելին` Արցախի դրոշը վերցնելու եկած ադրբեջանցիները փախչելիս հայերի մոտ են թողել իրենց սեփական դրոշը:
«Երբ փորձում էին դրոշը քաշել, տեսա, որ ադրբեջանցիներից մեկի մոտ իրենց դրոշն է ու պահը չկորցրեցի, վերցրեցի»-ասում է Տիգրան Մադոյանը:
Ծեծկռտուքի մասին հայտարարություն է տարածել նաև ադրբեջանական կողմը` փորձելով արդարանալ ու բացատրել, թե ինչու է ադրբեջանական դրոշը հայտնվել հայերի ոտքերի տակ: Մեղադրում են ադրբեջանցի երիտասարդին, որը թեև գիտեր, որ գնում են հայերի հետ կոնֆլիկտի, իր հետ վերցրել էր ադրբեջանի դրոշը:
[embed]https://www.youtube.com/watch?v=YFWUMZ_VLqo[/embed]
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)