BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նաբոկովի ոգեշնչման աղբյուրը. ինչպե՞ս թիթեռները դար

Նաբոկովի ոգեշնչման աղբյուրը. ինչպե՞ս թիթեռները դարձան նրա վերելքի և անկման պատճառը


Վլադիմիր Նաբոկովն առաջին անգամ թիթեռ բռնեց, երբ 6 տարեկան էր: Առագաստավոր Մախաոն կոչվող թիթեռին նա դրեց ապակեպատ պահարանում: Առավոտյան թիթեռը փախավ: Ապագա գրողի բռնած երկրորդ թիթեռին Նաբոկովը մոր օգնությամբ եթերային լուծույթով քնեցրեց: Հենց այստեղ Նաբոկովը սիրեց թիթեռներին: Նրա որդու խոսքով հայրը շախմատի և բռնցքամարտի մեծ սիրահար էր, սակայն թիթեռների հանդեպ նրա հետաքրքրութունները բախտորոշ դարձան:
Իր ընտանիքում ոչ միայն Վլադիմիրն էր տարված թիթեռներով: Հայրը կոլեկցիոներ էր, փոքր եղբայրը միջատներով էր հետաքրքրված: Վոլոդյա Նաբոկովն ամբողջ օրը թիթեռների մասին գրքեր էր ուսումնասիրում ու ներկում էր թիթեռների նկարները: Գրողի հետաքրությունները տարեցտարի ավելի էին մեծանում` հասնելով գիտական հետազոտությունների: Նաբոկովը թիթեռների թևերի նախշերի ուսումնասիրման իր անձնական ու յուրահատուկ մեթոդներն էր մշակել: Թիթեռների թևերը բաղկացած են մանր թեփուկներից, որոնք գրողը հատ-հատ հաշվում էր: Նպատակը` թևերի յուրաքանչյուր նախշի դիրքն ու ձևը հասկանալն էր: Այս մեթոդը բարդ էր և ժամանակատար: Նաբոկովից բացի ուրիշ ոչ մի գիտնական այս մեթոդով թիթեռներ չի ուսումնասիրել:картинка Arlett
Նաբոկովը քրոջը նամակներ էր ուղարկում և ասում, որ հետազոտությունների պատճառով վնասել է տեսողությունը. «Աշխատանքիս մասին խոսք չկա, ամեն ինչ հիանալի է, բայցտեսողությունս եմ կորցնում: Երբ հասկանում ես, որ քո ուսումասիրություններն իրականում ոչմեկի մտքով չեն էլ անցել, մտնում ես մանրադիտակի մեջ, որն ասես լռության թագավորությունլինի: Այնքան հետաքրքիր է, որ գրելով չեմ կարող նկարագրել»:
Թիթեռների հանդեպ սերն իր ձեռքով թակեց գրողի դուռը: Վլադիմիր Նաբոկովը միջատաբան էր: 8 տարի աշխատեց Հարվարդի համալսարանում: Միջատաբանության մասին 19 գիտական հոդված է հեղինակել: 4323 տեսակ է հավաքել, որոնք Շվեյցարիայի թանգարանում են պահվում: Նա աշխարհի ամենահայտնի միջատաբանն է, սակայն նրա հայտնագործություններն այդքան էլ մեծ աղմուկ չառաջացրին: Նրա ուսումնասիրությունների արդյունքում թիթեռների դեռևս չհայտնաբերված տեսակներ բացահայտվեցին:
картинка Arlett
Նաբոկովի անսովոր հետաքրքրությունները փրկեցին նրա ընտանիքն աղքատությունից: Միացյալ Նահանգներում Վլադիմիրը գրականությամբ չէ, որ գումար էր վաստակում: Հարվարդի համալսարանը գրողին աշխատանք առաջարկեց կենդանաբանական թանգարանում: Նահանգներում թիթեռները Նաբոկովին օգնեցին բացահայտել Նոր աշխարհը: Նա սկսեց ճանապարհորդել աշխարհով մեկ` թիթեռներ հետազոտելու համար, և հենց այդ ուսումնասիրություններն ընկան նրա սկանդալային «Լոլիտա» վեպի հիմքում:


Կարդացեք նաև.



Դմիտրի Նաբոկովը 2009-ին հրապարակեց հոր` ավարտին չհասցված վեպը: Շնորհանդեսի ժամանակ Նաբոկովի որդին խոստովանեց, որ հոր և վերելքի, և անկման պատճառը թիթեռներն էին: Նաբոկովը դրա պատճառով մահացավ: Ձևափոխելով հայտնի ռուս պոետ Գումիլյովի խոսքը, Նաբոկովը 1972-ին գրեց. «Ես չեմ մեռնի ամռան շոգից, ուտեստներից, այլ վեր կելնեմ լեռան գագաթն ու կմեռնեմ վերերկրային թիթեռի հետ»:
картинка Arlett


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում




 

Տարածել