BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սկանդալային, բայց պատմության ամենաեկամտաբեր լոգոն.

Սկանդալային, բայց պատմության ամենաեկամտաբեր լոգոն. ո՞վ է պատկերված NBA-ի տարբերանշանի վրա

Բասկետբոլի ազգային ասոցացիան ամենաեկամտաբեր առաջնությունն է: Այն գործում է 1946 թվականից: NBA-ի հետ ոտք մեկնող առաջնություններին կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Գումարային առումով այն ամեն տարի գերազանցում է ինքն իրեն: Առաջնության եկամուտը գալիս է հեռուստատեսային վաճառքից, գովազդից, ատրիբուտների և մարզահագուստի վաճառքից և իհարկե, տարբերանշանից: Ի դեպ, երբեւէ հետաքրքրել է, թե ո՞վ է պատկերված տարբերանշանի վրա:
Այս հարցն ինձ չէր հետաքրքրի, եթե չդիտեի 1974 թվականի The Gambler (Խաղացողը) ֆիլմը: Ամերիկացի ռեժիսոր Ջեյմ Թոբեքի կրիմինալ թրիլերի գլխավոր հերոսը` Աքսել Ֆրեդը (մարմնավորում է Ջեյս Կաանը) Հարվարդի համալսարանի անգլերենի պրոֆեսոր է: Նա խաղամոլ է: Աքսելը հերթական խաղադրույնք է կատարել «Լոս Անջելես Լեյքերսի» խաղի վրա և տանը` ջակուզիում պառկած, ռադիոյով հետևում է խաղի վերջին քառորդին: Ավարտից 9 վայրկյան առաջ Ջերի Ուեսթը 3 միավորանոց նետում է կատարում: Հաղթանակ «Լեյքերսին»: Աքսելի խաղադրույքը չի աշխատում, նա հայհոյում է Ուեսթին:

Խաղային դրվագ, Ջերի Ուեսթը` լոսանջելեսցիների 44 համարը, ձախ ձեռքով վարում է գնդակը: NBA-ի լոգոն առաջացել է հենց այս նկարից: Սա գլխավոր վարկածն է, որը մեծ քննարկումների առիթ է տվել: Նյու Յորքում գործող Siegel+Gale բրենդը, որը պատկանում է Ալան Սիգել եւ Ռոբերտ Գեյլ ընկերներին, մի քանի անգամ բողոքել է, որ NBA-ը չի պահել հեղինակային իրավունքները: Բանն այն է, որ լուսանկարի հեղինակ Ուեն Ռոբերթսն այդ տարիներին թղթակցել է Siegel + Gale բրենդին պատկանող սպորտային ամսագրում և նկարն արել է հենց այդ ամսագրի համար:



Կարդացեք նաև․



Սկսեցին խոսակցություններ, իբր, NBA-ի լոգոյի դիզայները գողացել է Ուեն Ռոբերթսի հայտնի լուսանկարն ու դրա մոտիվներով ստեղծել ասոցացիայի լոգոն: Սակայն NBA-ի մամուլի խոսնակը մի քանի անգամ հերքեց դա` նշելով, որ այդ մասին ոչ մի գրառում, առավել ևս` փաստ չկա: Թեև Լոս Անջելեսում և Նյու Յորքում վստահ են, որ իրականում լոգոյի վրա հենց Ուեսթն է:
«Չգիտեմ` ով է այդ լոգոյի վրա, բայց չէի ցանկանա, որ  այնտեղ ես լինեի: Չեմ սիրում անընդհատ ուշադրության կենտրոնում լինել»,- ասել է Ջերի Ուեսթը:

Այսօր, միայն այս տարբերանշանն օգտագործելու թույլտվությունն արժե տարեկան 3 միլիարդ դոլար: NBA-ը չի ցանկանում ընդունել, որ լոգոյի վրա Ջերի Ուեսթն է, եթե, նույնիսկ, իրականում դա այդպես է: Այդ դեպքում Բասկետբոլի ազգային ասոցիացիան ստիպված կլինի ահռելի գումարներ վճարել եւ ՛ Ուեսթին, եւ ՛ Siegel + Gale բրենդին, որին պատկանող ամսագրի լուսանկարիչն էլ արել է հայտնի նկարը:

Տարածել