BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Աստիճան՝ ըստ Ցելսիուսի». Հայաստանում լույս է տեսե

«Աստիճան՝ ըստ Ցելսիուսի». Հայաստանում լույս է տեսել առաջին ջերմազգայուն գիրքը

Սենյակում գիրքն է՝ կողքին գինին, միջանցքում՝ «Սառը գիրք» ցուցանակը: Մի քանի քայլ և սառնարանն է, ներսում՝ ուտելիքի և խմիչքի փոխարեն գրքերի կապոց: Իրանական արդի պոեզիայի հավաքածուն սև շապիկով է ծածկված: Սա առաջին հայացքից: Գրքի թարգմանիչը, նկարիչն ու դիզայները Էդիկ Պողոսյանն է, նույն ինքը «Նյումեգ» ամսագրի արտ տնօրենը: «Աստիճան՝ ըստ Ցելսիուսի» գիրքը նրա երկրորդ թարգմանական գործն է, և առաջին ջերմազգայուն գիրքը, որ լույս է տեսել Հայաստանում:
«Կոնցեպտը հետքն է՝ մեր հետքը, թե որքանով է այն կարևոր և միևնույն ժամանակ՝  որքանով է  ժամանակավոր: Հիմա ես իմ հետքը թողեցի գրքի վրա, բայց, տեսեք, անմիջապես անցավ, և շապիկը կրկին սև դարձավ»,- Էդիկ Պողոսյանն ափը սեղմում է գրքին, և այն մի պահ դրոշմվում  է շապիկին ու սևի վրա թողնում սպիտակ հետք: Շատ չանցած գրքի կազմը նորից սևանում է:
[gallery ids="53410,53409,53408"]
Էդիկ Պողոսյանը գիրքը նվիրել է ծնողներին և նրանց հետ կապել նաև ջերմության գաղափարը: Տեխնիկան նոր չէ, բայց գրականության մեջ նորություն է Հայաստանում և տարածաշրջանում: Իրանական արդի պոեզիայի 29 հեղինակներ, հիմնականում ողջ, մեկտեղվել են նույն վերնագրի ներքո և հյուսել կյանքն՝ ինչպես որ կա: Էդիկ Պողոսյանն այն նաև ինքնակենսագրականի է նմանեցնում:
[gallery ids="53404,53399,53405"]
« Ինքը շատ կուռ շարված է՝ ըստ ջերմաստիճանի: Ի սկզբանե, գիրքը պետք է կոչվեր «36.6»՝ որպես մարդու իդեալական ջերմաստիճան: Ցավոք, այդ վերնագրով մեկ այլ գիրք ավելի շուտ հրատարակվեց, ու ես որոշեցի փոխել վերնագիրը, անել ավելի ընդհանուր կոնցեպտ: Եվ հիմա ամեն մարդ իր ջերմաստիճանով կչափի գիրքը: Այնտեղ կան և՛ տաք, և՛ սառը գլուխներ: Պոեզիան զգայական դաշտի վրա է ազդում, ըստ դրա էլ կփոխվի ջերմաստիճանը»,- թարգմանիչը վստահ է, որ յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իր ջերմաստիճանն ու իրեն:
Էդիկ Պողոսյանը պատմում է, որ նախորդ գիրքը՝ «Սպասող մարդու օրագիր»-ը թարգմանելիս և կազմելիս մտածեց, որ այդպիսի ծանր աշխատանք այլևս չի անի:  Բայց եկավ պահն ու կենսական պահանջ զգաց՝ նոր գործեր թարգմանելու: Միայն 1.5 տարի տեքստի վրա է աշխատել: Ասում է՝ իր հետ աշխատած մարդիկ կվկայեն, ինքը հեշտ մարդ չէ: Մինչդեռ նրանք միայն հետաքրքիր համագործակցության մասին են պատմում: Գրքի խմբագիրը Տիգրան Պասկևիչյանն է: Առաջին անգամ էր իրանական պոեզիա խմբագրում:



Կարդացեք նաև.



« Էդիկի հետ հեռակա ծանոթներ էինք, ֆեյսբուքյան ընկերներ: Երբ առաջին գիրքը՝ «Սպասող մարդու օրագիր»-ը, կարդացի, շատ տպավորված էի: Հանդիպեցինք, զրուցեցինք Էդիկի հետ: Հետո նրա մոտ միտք առաջացավ միասին աշխատելու: Շատ հետաքրքիր էր: Դա միայն տեքստի հետ աշխատանք չէր, այլ նաև կառուցվածքի,- Տիգրան Պասկևիչյանը չի թաքցնում՝ բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքում երկուսն էլ գոհ են,- Վերնագիրը, շապիկը, այդ ամենն  արդեն որոշակի ինտերակտիվություն է ապահովում: Հետո բաժիններն այնպես են, ինչպես մեր կյանքն է բաժանված: Դրանից բացի, կա շատ կարևոր խնդիր: Իրանը մեր հարևանն է: Հաճախ մենք ավելի լավ գիտենք Եվրոպան և Ամերիկան, բայց մեր կողքի հարևանին չգիտենք: Այս առումով անգնահատելի եմ համարում Էդիկի արած գործը»:
[gallery ids="53398,53397,53396"]
Գրքի շնորհանդեսը սկսվում է գինեձոնմամբ: Էդիկ Պողոսյանը գինով է օծում գրքի առաջին օրինակը: Նախապես պատասխանում է նաև բոլոր պոտենցիալ քննադատներին, որոնք կպնդեն, թե այս գրքի շապիկն այնքան էլ յուրահատուկ չէ: Նույնն է, թե պնդեն` ինքն այս կամ այն տառատեսակը կամ ներկն է օգտագործել: Նա հակադարձում է՝ Հայաստանում լույս տեսած առաջին ջերմազգայուն գիրքը եզակի է իր  կոնցեպտով:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել