Գլխավոր Հոդվածներ

9 արտահայտություններ, որոնք չի կարելի ասել ծնողներ

9 արտահայտություններ, որոնք չի կարելի ասել ծնողներին

Սոցիալական օգնությունը չի գործում, ծերանոցներն այն մակարդակում են, որ ծնողներին այնտեղ ուղարկելն ուղղակի ամոթ է, իսկ կենսաթոշակով ապրելը` գրեթե անհնար: Այս ամենը շատ է բարդացնում թոշակառուների կյանքը:
Այնպես որ վաղ թե ուշ մենք մնում ենք տետ ա տետ մեր տարեց ծնողների հետ` չիմանալով` ինչպես պահել մեզ նման իրավիճակում: Ահա ստոպ-արտահայտությունների ցուցակը, որը կօգնի ձեզ բարելավել հարաբերությունները ծնողների հետ:

1. Ինձ աշխատանքից հեռացնում են, իսկ ես դեռ 800 հազար հիփոթեկային վարկ ունեմ:


Առաջին հայացքից` ադեկվատ արտահայտություն է: Բայց ծնողը ձեզ երեխայի պես է վերաբերվում, ում նա պարտավոր է օգնել, նույնիսկ երբ դուք 40 տարեկան եք: Իսկ ցածր կենսաթոշակների դեպքում, ամենայն հավանականությամբ, նրանք ձեզ ոչնչով օգնել չեն կարող: Նրանց համար ձեր յուրաքանչյուր խնդիրը օգնության անուղղակի կոչ է: Իսկ օգնելու հնարավորության բացակայությունը շատ չճնշող է: Խորհուրդ ենք տալիս լուրջ խնդիրների մասին տարեցներին չպատմել:

2. Ինքս ավելի արագ ու ավելի լավ եմ անում, մի՛ խանգարիր:


Շատ դեպքերում ծերերն իրոք օգնության կարիք ունեն: Բայց եթե մարդը դեռ ի վիճակի է ինչ-որ բան անել, պետք է նրան տալ այդ հնարավորությունը: Նույնիսկ եթե դուք կատվածի եզրին եք, երբ ձեր 70-ամյա մայրը բարձրացել է աստիճանի վրա ու փորձում է խնձորենու ճյուղը կապել, հանգստացնող կաթիլներ ընդունեք ու թույլ տվեք նրան ավարտել գործը: Եթե այդ աշխատանքը կարող է վնասել նրան, միացրեք ձեր երևակայությունը նրան ինչ-որ կերպ խնձորենուց շեղելու համար ու ինքներդ գործն ավարտին հասցրեք:
Այո, մանիպուլյացիա է, բայց ավելի լավ է մայրիկն իրեն օգտակար ու ինքնուրույն զգա:

3. Տիկին Մաշան շաբաթը 3 անգամ լողավազան է այցելում, իսկ դու տանը նստած ես


Մի փորձեք ձեր ծնողներին փոխել: Անհնար է: Բացի այդ, ժամանակին  ինքներդ եք նրանցից պահանջել , որ ձեզ ընդունեն այնպիսին, ինչպիսինկաք: Հիմա ձեր հերթն է: համեմատելու փոխարեն, օգնեք: Հիժեք ինչ հետաքրքրություններ են նրանք ունեցել, օգնեք  դրանք իրականացնելու հարցում:

4. Այո, իհարկե, ես անպետք հայր եմ, միայն դու գիտես ամեն ինչ ու ամեն բան ճիշտ ես անում


Ագրեսիան ծերերի մոտ առաջանում է հիմնականում անբավարարվածության զգացումից: Ժպտացեք ու մի տրվեք ագրեսիվ սադրանքի, կտեսնեք, որ ագրեսիան նվազում է: Պատասխանեցիր` կորած ես:

5. «Մահիցս հետո». այլևս նման բան չասես:


Սեփական մահվան մասին խոսելու ունակությունը կարևոր է, քանի որ մահն անխուսափելի է:
Եթե ձեր մայրը ցանկանում է քննարկել հուղարկավորության արարողությունը, կամ ասում է, որ նախընտրում է դիակիզումը, կամ գումար է հավաքել ընտանեկան դամբարանի համար, մի ընդհատեք, համբերատար լսեք:
Ձեզ համար այդ ամենը լսելը դժվար է, նրա համար` կարևոր:

6. Ես քո 500 ռուբլու կարիքը չունեմ, քեզ պահիր:


Ստոպ-արտահայտություն է, որը շատ կցավեցնի ձեր ծնողին: Դուք դեղերի գները տեսե՞լ եք: Եթե դեղերի, կենցաղային վճարների, մթերքի ծախսերին զուգահեռ նա կարողացել է խնայել այդ 500 ռուբլին, ապա մի մերժեք, նրչանց համար դա հաղթանակ է:


Կարդացեք նաև.



7. Բավական է, այլևս չեմ կարող լսել նույն պատմությունը տիկին Վալյայի, ու այն մասին, որ ԽՍՀՄ ժամանակ ամեն բան ավելի լավ էր:


Այո, 10-րդ անգամ նույն բանը լսելը ձանձրալի է, բայց եթե այլընտրանք չկա, պետք է զինվել համբերությամբ ու լսել: Բայց դրանից հետո ձեր ծնողներին հրավիրեք թատրոն, կինո, ցիրկ ու կտեսնեք, որ պատմությունները կփոխվեն:

8. Բավական է, ամեն օր առավոտյան 4-ին ես արթնանում, բոլորին խանգարում ես:


Ապացուցված է, որ «Grandma’s insomnia might be a product of evolution», տարիքային փոփոխություններն ազդում են քնի վրա: Տարեցներն ավելի վատ են քնում` ընտանիքի մյուս անդամների հանգիստ քունը հսկելու համար:

9. Դու թարմ բանջարեղե՞ն ես գնում: Իսկ Յոգուրտը ժամկետի մե՞ջ է:


Տարեց ծնողները ցանկանում են անկախ լինել: Նրանց նյարդայնացնում է ձեր չափազանց ուշադիր լինելը, որի հետևանքով շատ դեպքերում նրանք չեն պատմում իրենց խնդիրների մասին, ավելորդ ուշադրությունից խուսափելու համար:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել