Ինստագրամը ծերանում է. ծնողները գնում են դեպի Ինստագրամ

Ինստագրամը ծերանում է. ծնողները գնում են դեպի Ինստագրամ

Instagram-ի օգտատերերի տարիքային շեմը զգալի փոխվել է վերջին մեկ տարում: Վեց անգամ ավելացել է 45-54 տարեկան տղամարդկանց թիվը:

Ամերիկյան Insense ընկերության հետազոտության համաձայն`եթե մեկ տարի առաջ հավելվածի սպառողների գերակշիռ մասը (79,3%) 13-34 տարեկան էին, ապա այս տարի արդեն նրանց մասնաբաժինը կրճատվել է և հասել 54,7%: Պատճառն այն է, որ հավելվածի օգտարերերի շարքում 4 անգամ ավելացել է 35 տարեկանից բարձր անձնանց թիվը:

Պատճառն այն է, որ հավելվածի օգտարերերի շարքում 4 անգամ ավելացել է 35 տարեկանից բարձր անձնանց թիվը:

Կանայք դեռ գերակշռում են (59,3%), այդուհանդերձ արական սեռի օգտատերերի թիվը վերջին տարում ավելի արագ տեմպով է ավելանում: Աճի դրայվերը հիմնականում 35 տարեկանից բարձր տղամարդիկ են: Թեև ամենաակտիվը 45-54 տարեկան տղամարդիկ են:

«Ծնողների» ակտիվությունը հատկապես նկատվել է 2017 թվականին: Առավել շատ օգտատերեր են սկսել գրանցվել փոքր քաղաքներից և մարզերից: Թեև, օրինակ, 2016 թվականին Instagram-ի ամենամեծ բանկը մայրաքաղաքներում էր:

2016 թվականին Instagram-ի ամենամեծ բանկը մայրաքաղաքներում էր:

Ամենաակտիվ լսարանի` 18-34 տարեկան երիտասարդների, մասնաբաժինը 2017 թ. կազմել է 47,7%: Պատանի օգտատերերը (13-17 տարեկան) կազմում էին ընդամենը 7%:


Կարդացեք նաև.


Միևնույն ժամանակ Android օպերացիոն համակարգով Instagram-ում գրանցված է օգտատերերի 56,4%, իսկ ահա iOS-ով օգտատերերի թիվը կրճատվել է մինչև 10,7%: Սա էլ այն բանի հետևանք է, որ 45-54 տարեկան անձինք Apple-ին նախընտրում են Android համակարգով հեռախոսները:

FORBES

Գրել կարծիք