[InterPress] Փարիզը ոգեշնչվում է Երևանից և թինեյջերներին կտա թվային կրթություն

[InterPress] Փարիզը ոգեշնչվում է Երևանից և թինեյջերներին կտա թվային կրթություն

Եվրոպական հիմնադրամի աջակցությամբ Փարիզում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը սկիզբ է առնում Հայաստանից և 12-18 տարեկան պատանիներին սովորեցնում է, թե ինչպես ինքնուրույն թվային ստեղծագործություններ անել:

Փարիզի կենտրոնական Լե ալ թաղամասի «Forum des Images» լուսավորված պատին մարդկանց շարժվող ֆորմաներ են, որոնք ստեղծում են սյուրռեալիստական մթնոլորտ: Շենքի ներսում ամեն շաբաթ երիտասարդ փարիզցիները հնարավորություն կունենան դպրոցից հետո գալ այստեղ և երկու ժամ սովորել ծրագրավորում ու թվային նկարչություն:

Հաստատությունը նախագծված է ընդհանուր 4 հազար աշակերտի համար, 800-ն արդեն հավաքվել են: Հարմարավետ բազմոցներով և լուսամփոփներով բուդուարի նմանվող մեծ «դասասենյակում» աշակերտները տարված են իրենց սեղաններով: Նրանք մասնակցում են ինքնաուսուցման կուրսի, որտեղ յուրաքանչյուրն աշխատում է իր տեմպով՝ տարբեր առարկաների վրա՝ ներառյալ վիդեո, կինո, երաժշտություն, նկարչություն և անիմացիա:

Դպրոց, որտեղ չկան գնահատականներ

16-ամյա Մաքսիմ Օսթինն էկրանին լոգոներն են սքրոլ անում: Նա փորձում է վերարտադրել դրանք՝ օգտագործելով իրեն տրված ուսումնական ձեռնարկը:

«Ես եկել եմ այստեղ, որովհետև ուզում էի հասկանալ, թե ինչ է ծրագրավորումը համոզվեի՝ հավանո՞ւմ եմ այն, թե՞ ոչ»,- պատմում է նա:


Կարդացեք նաև.


Մաքսիմի կողքին 12-ամյա Թիդիան Մենեգան է, որը տարված է երաժշտությամբ. «Բիթբոքսինգի վրա եմ աշխատում, նույնիսկ յութուբյան ալիք եմ բացել: Իսկ եթե ինչ-որ բան չգիտես՝ ինչպես անել, կարող ես մյուսներին հարցնել կամ համակարգողներին»:

Դավիթ Մարթինեզը նրանցից մեկն է, չնայած նախընտրում է «թիմավար» ներկայանալ. «Մենք այստեղ ենք՝ աջակցելու, ոգևորելու նրանց առաջ շարժվել: Ծրագրով նախատեսված է 8 տարբեր ոլորտ, որոնցում նրանք կարող են մասնագիտանալ: Չնայած նկատել ենք, որ մարդիկ ամենաշատը վիդեո խաղերի և կինոյի ոլորտներն են հավանում»:

Նրա հարաբերությունները երեխաների հետ ավելի շատ բաց են ու անկեղծ, քանի որ գնահատականներն այստեղ արգելված են: Որակավորումներ տալու պլաններ չկան, առաջնահերթությունը տրված է երեխայի զարգացմանը, որոնց խնդրում են կանոնավոր հաճախել դասերին և աշխատել իրենց նախագծերի վրա:.

Շարունակությունը՝ InterPress.am-ում


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք