Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ պետք է յուրաքանչյուր մարդ իմանա մինչև 40 տարե

Ի՞նչ պետք է յուրաքանչյուր մարդ իմանա մինչև 40 տարեկանը



  • Աշխատեք այնտեղ, որտեղ ցանկանում եք




Կյանքը կարճ է, որպեսզի մեկ շաբաթում ավելի քան 40 ժամ աշխատեք: Այն սթրեսի պատճառ կարող է դառնալ: Գումարը կարևոր է, բայց երջանկությունը՝ ավելի: Ոչ մի պատճառ չկա, որպեսզի շարունակեք կառչել մի աշխատանքից, որը ձեզ չի ուրախացնում: Մտածեք այն մասին, թե ինչ եք սիրում անել, և կգտնեք ձեր հետաքրքրությունների միջոցով գումար աշխատելու հնարավորությունը: Կլինեք ավելի երջանիկ, եթե անեք այդպես:


  • Որոշեք ձեր նպատակները և իրականացրեք դրանք




Պարզաբանեք, թե ինչն է իրականում ձեզ հաճույք պատճառում, ինչն է կարևոր և նշանակալից ձեզ համար: Նպատակներ որոշելը ժամանակ է խլում, սա դժվար ճանապարհ է, բայց պետք է:


  • Սիրեք և ընդունեք ձեզ անվերապահորեն




Ծնվել եք անկրկնելի և յուրօրինակ, այդպես էլ մնացել եք: Պետք չէ քննադատել ինքներդ ձեզ, դա կբերի միայն անիմաստ տառապանքների, որոնք կխլեն ձեզ էներգիայից:
Միայն ընդունելով ձեզ այնպես, ինչպես կաք` թերություններով և առավելություններով հանդերձ, դուք ձեզ ազատ կզգաք և կարող եք ցույց տալ ձեր բոլոր լավ որակները:
 


  • Փայփայեք ծնողներին




Բոլորս գիտենք, որ ոչ ոք հավերժ չի ապրում: Բայց ինչ-որ պատճառով քո մի մասը հավատում է, որ ծնողները միշտ կողքիդ են լինելու: Պարտադիր ծնողներին հայտնեք, թե ինչքան ուժեղ եք նրանց սիրում, որովհետև կգա ժամանակ, երբ այդպիսի հնարավորություն չեք ունենա: Այդ ժամանակը կգա առանց զգուշացնելու, այդ պատճառով ձեր ծնողներին հասկացրեք, որ նրանք կարևոր են ձեզ համար:


  • Իմացեք, որ ձեր մարմինը փոխվում է




Ինչպես քո մի մասը հավատում է, որ ծնողները միշտ ապրելու են, այդպես էլ հավատում է, որ մարմինը կմնա միշտ թարմ: Մտածում եք, որ ինչ-որ կերպ ծանրության ուժը ձեզ վրա չի ազդում: Դա, իհարկե, այդպես չէ: Մի օր նայում եք հայելուն և զարմանում եք, որ ինչ-որ ծեր մարդ ձեզ է նայում: Պարզապես իմացեք, որ դուք լավ շրջապատում եք:


  • Խնայողություններ արեք




Սովորություն դարձեք գումար խնայելը, նույնիսկ, եթե երիտասարդ եք: Որքան վաղ սկսեք, այնքան ձեր խնայողություններն ավելի շատ կլինեն: 


Կարդացեք նաև.





  • Հիշեք, որ ոչ բոլորը ձեզ կսիրեն




Այնպես որ մարդկանց հաճոյանալու իմաստ չկա: Միշտ կգտնվի մեկը, որին դուր չեք գա: Եվ դա ավելի շատ բնորոշում է նրանց, քան ձեզ: Այնպես որ ոչ մի րոպե մի ծախսեք, փորձելով փոխել նրանց կարծիքը:
Ավելի լավ ծախսեք ձեր ժամանակը և էներգիան մարդկանց վրա, որոնք գնահատում են ձեզ:


  • Կազմեք ձեր ցանկությունների ցուցակը




Դրանք այն ցանկություններն են, որոնք կցանկանաք իրագործել մահից առաջ: Թույլ մի տվեք, որ ամենօրյա թերությունները խանգարեն ձեզ ապրել այնպես, ինչպես ցանկանում եք: Գրեք ամեն ինչ, ինչ ցանկանում եք փորձել ձեր կյանքում: Երբ ինչ-որ բան անեք այդ ցուցակից, ջնջեք կետերը: Դուք կբացահայտեք, որ ձեր կյանքն իսկապես դառնում է ավելի ուրախ:


  • Հարցրեք ինքներդ ձեզ, դո՞ւր է գալիս ձեզ ձեր կյանքը




Երբեմն մեր կյանքն այն նույն տեմպով է ընթանում, ինչպես և մենք, իսկ երբեմն այն պտտվում է մեր շուրջը: Անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ, դո՞ւր է գալիս ձեզ ձեր կյանքը, կա՞ ինչ-որ բան փոխելու հնարավորություն, որը խանգարում է վայելել կյանքը: Այն մեկ անգամ է տևում, այդ պատճառով ապրեք այնպես, ինչպես երազում եք:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել