Անձնական կարգապահության 18 կանոն․ ի՞նչ անել, դժվար իրավիճակներում

Անձնական կարգապահության 18 կանոն․ ի՞նչ անել, դժվար իրավիճակներում

Ձեզ ենք ներկայացնում անձնական կարգապահության մի քանի կանոն, որոնք մեծապես կնպաստեն ձեր անձնային աճին ու ժամանակ կխնայեն մեծ գործերի համար:

  • Խոսքի տերը եղեք: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռախոսազանգին:
  • Ժամանակը չի՞ բավականացնում: Ուշանո՞ւմ եք: Տեղեկացրե՛ք մարդկանց:
  • Հոգածությամբ վերաբերվեք այլոց երազանքներին և նույն վերաբերմունքին կարժանանան ձեր երազանքները:
  • Դժվար պահին լքած մարդկանց հարկ է դուրս մղել ձեր կյանքից:
  • Ծնողները միշտ ձեր կողքին են: Հաճախ ենք թերագնահատում նրանց ընկերակցությունը ու չենք էլ նկատում: Չարժե այդպես վարվել: Ցավոք, մի օր նրանք առհավետ լքելու են ու ժամանակն էլ ետ բերել չի լինելու:
  • Հարգալից հրամանատարներին ամրոցներ են հանձնվել: Քաղաքավարի՛ եղեք, ու ձեր առջև շատ դռներ կբացվեն:
  • Հեռուստացույցը թմրեցնում է ուղեղը, ճնշում կամքը: Լավ կլինի՝ առհասարակ չմիացնել:
  • Սովորեք գրագետ խոսել ու գրել:
  • Սխալները հնարավոր է ուղել, եթե միայն ընդունում ես:

Կարդացեք նաև․


  • Անիմաստ է խնդիրներից ու ձախողումներից գանգատվել: Բոլորը, կարելի է ասել, թքած ունեն:
  • Ասեկոսեներ մի՛ տարածեք ու մի՛ էլ հավատացեք դրանց:
  • Օրը բացվում է, բարին՝ հետը: Չես կարողանում իրավիճակից ելք գտնել՝ պառկիր ու քնիր: Ենթագիտակցությունն ինքը ելք կգտնի:
  • Մի՛ սևեռվեք նույնի վրա: Առաջ: Քանզի դանդաղելը մահու պես է:
  • Կարևոր չէ՝ որքան է լուրջ եղել ձեր վիճաբանությունը: Անձերի մի՛ անցեք ու պարկեշտության սահմանը մի՛ անցեք: Վեճը կհանդարտվի, հավանաբար կհաշտվեք, իսկ, այ, խոցող բառերը պատնեշի պես դեռ շատ կկանգնեն ձեր միջև:
  • Երբեք մի՛ ստեք: Սուտը սուտ է ծնում ու հիասթափություն:
  • Մի՞տք եք հղացել՝ գրի առեք:
  • Առաջին հերթին ամենաանցանկալի գործն արեք:
  • Ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտք չէ. ահա կյանքի “դառը” ճշմարտությունը: Ընտելացե՛ք դրան՝ աստիճանաբար բառապաշարից հանելով «պարտք» բառը: Այլապես ինքներդ պարդերի մեջ կթաղվեք:

Գրել կարծիք