Ինչպե՞ս կրեն վարդագույն հագուստ 40-ն անց կանայք, որպեսզի հիմար տեսք չունենան

Ինչպե՞ս կրեն վարդագույն հագուստ 40-ն անց կանայք, որպեսզի հիմար տեսք չունենան

Վարդագույնն այս սեզոնին միայն դեռահաս աղջիկների համար չէ: Չնայած, ամենահայտնի վարդագույնը կոչվում է millenial pink, բայց այն կարող են կրել նաև հասուն կանայք: Վարդագույն իրեր կարելի է յուրաքանչյուր տարիքում, բայց դա պետք է անել ճիշտ: Ամեն դեպքում, խուսափեք արքայադստեր ու բարբիի զգեստներից:

Դետալներ

Սկսեք ամենապարզից` աքսեսուարներից: Գնեք վարդագույն փոքրիկ պայուսակ կամ մոդայիկ բոտիլյոններ: Հետո փորձեք վարդագույն վերնահագուստ` մուգ տաբատների կամ կիսաշրջազգեստների հետ, հետո նաև անցեք վարդագույն զգեստներին ու տաբատներին:

Հավասարակշռություն

Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Արտահայտիչ գույների իրեր կրելիս, հիշեք, որ զգեստի ձևվածքն ավելի պարզ պետք է լինի: Ընտրեք ուղիղ կտրվածքով վարդագույն վերարկուներ, պարզ հուդիներ, միդի-կիսաշրջազգեստներ ու տրենչներ: Վարդագույն վերնաշապիկներն ու սվիտերները համադրեք ջինսերի կամ մոխրագույն պալացո տաբատների հետ: Ի դեպ, այս սեզոնին շատ թրենդային է վարդագույնի ու կարմիրի կամ նարնջագույնի համադրությունը: Բայց 30-ն անց կանանց ավելի շատ կսազեն վարդագույնի ու լավանդայի երանգները կամ երկնագույնը:


Կարդացեք նաև․


Նրբերանգներ

Սխալ կարծիք կա, որ վարդագույնը սազում է բոլորին: Օրինակ ֆուկսիայի երանգը գունատ դեմքն ավելի գունատ է դարձնում, կեղտոտ վարդագույնը նկատելի է դարձնում մաշկի պրոբլեմները, կարալագույնն ավելի է  ընդգծում դեմքի կարմրությունը, իսկ կոնֆետային վարդագույնը դեմքին ավելացնում է թարմ փայլ: Ավելի հարուստ, մանուշակագույնին մոտ վարդագույն երանգները սազում են սևահերներին, մոխրագույնին մոտ վարդագույնը` կարմրահերներին, իսկ բարբիի վարդագույնը շիկահերներին: Իհարկե, մեկ բաղադրատոմս չկա, ամեն ինչ անհատական է:

total look

Միայն վարդագույն իրերից կազմված կերպարը շատ թրենդային է: Նախ, մեղմ վարդագույն total look-ը մի քանի տարով կերիտասարդացնի, ճիշտ համադրության դեպքում` ոչ թե ռոմանտիկ, այլ կանացի կդարձնի: Սեզոնի հիթն էլ տաբատով կոստյումներն են, բայց խոսքն աչքի ընկնող ու շատ վառ ֆուկսիայի երանգի մասին չէ: Կեղտոտ կոչվող վարդագույնը գործնական ու մոդայիկ վերև-ներքևի համար ամենահարմարն է:

PASSION


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։


 

Գրել կարծիք