Պլոգինգ․ ի՞նչ թրենդ է սա և ինչու՞ է այդքան հայտնի
Պլոգինգը ծնվել է Շվեդիայում։ Այս բառը նշանակում է վազքի ժամանակ աղբ հավաքելու ընթացք։ Նոր հետաքրքրությունը կոչում են հարմարակեցություն, նրանց համար, ովքեր ակտիվ կյանք են վարում։ Դրան արդեն միացել են եվրոպական մի քանի երկրներ։
Ի՞նչ է անհրաժեշտ պլոգգինգով զբաղվելու համար։
- Վազելուց առաջ ձեզ հետ վերցնել աղբի ամուր փաթեթ։
- Դրա մեջ նետել ճանապարհին հանդիպած պլաստիկ աղբը։
- Լուսանկարել ստացված արդյունքը և այն տեղադրել սոցցանցերում՝ «#plogging» հեշթեգով, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց ներառեք այդ գործունեության մեջ։
Պլոգինգն օգնում է սպանել միանգամից երկու նապաստակ։ Սովորական վազքը վերածվում է էկոլոգիական ակցիայի, որը օգնում է մաքրել շրջակա միջավայրը։ Դրան գումարած՝ այդ վազքի ժամանակ կորցնում եք կալորիաներ, որովհետև աղբը հավաքելու համար պետք է կռանալ կամ կքանստել։
Նոր ֆիտնես-թրենդին աջակցել են «Plastic Patrol»-ի ակտիվիստները․ համաշխարհային օվկիանոսի պլաստիկ աղտոտվածությունից ազատվելու լայնածավալ նախաձեռնություն։
«Ուրախացնող է այն, որ հասարակության մտածողության մեջ իրական փոփոխություն կատարվեց։ Մարդիկ սկսել են հասկանալ՝ որքան աղետալի կարող է լինել «պլաստիկային» աղտոտվածությունը»,- ասել է Լիզի Քարրը՝ «Plastic Patrol» նախաձեռնության ակտիվիստը։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)