BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ո՞վ է Հայաստանի 4-րդ նախագահի պոտենցիալ թեկնածուն

Ո՞վ է Հայաստանի 4-րդ նախագահի պոտենցիալ թեկնածուն

Տպավորիչ ճանապարհ անցած, երկրի ներսում և դրսում ճանաչում ունեցող, պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն Հայաստանն արտասահմանում ներկայացնելու ունակ, այսինքն՝ անհատ, որը կկատարի իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Պետք է իմանա օտար լեզուներ, ունենա մեծ կապեր Սփյուռքում և Հայաստանում, մեծ հեղինակություն վայելի, լինի անկողմնակալ, քաղաքականությամբ երբեք զբաղված չլինի և լինի անկուսակցական:

Սա 4-րդ նախագահի ֆոտոռոբոտն է, որը գծեց Սերժ Սարգսյանը` մտավորականների հետ հանդիպման ժամանակ:

Դրանից հետո քննարկումներն ու կանխատեսումներն ավելի ակտիվացան. Էդուարդ Նալբանդյա՛նն է,-պնդում է մի մասը, Արմեն Սարգսյա՛նն է,-կարծում է մյուս մասը` նկարագրելով Ա.Սարգսյանի կենսագրությունն ու եզրակացնում, որ ամենահավանական թեկնածուն նա է ու որ հենց նրան էր նկարագրում Նախագահ Սարգսյանը:
Քանի դեռ քննարկումները շարունակվում են, ու փակագծերը վերջնականապես բացելու համար ժամեր են մնացել, ամեն դեպքում հիշենք` ով է Արմեն Սարգսյանը:
[caption id="" align="aligncenter" width="699"] Արմեն Սարգսյան[/caption]
 Արմեն Սարգսյանը այժմ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: 65 տարեկան է, Տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտությունների թեկնածու, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության անդամ: Ճարտարապետ Վարդան Սարգսյանի որդին է:
Դիվանագիտական կարիերան սկսել է 26 տարի առաջ, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ դեսպանը լինելուց բացի, Գլխավոր դեսպան է եղել Եվրոպայում և Եվրամիությունում: Դիվանագիտական առաքելությունն ընդհատել է միայն կարճ ժամանակով` 1996-97թթ., երբ նշանակավել էր ՀՀ վարչապետ: Դրանից հետո Քեմբրիջի համալսարանում հիմնել է «Եվրասիա» կենտրոնը և 10 տարի ղեկավարել այն:


Կարդացեք նաև․



Արմեն Սարգսյանի անունը կապվում էր Ամուլսարի ոսկու հանքի հետ, որը պետք է շահագործեր նրա ղեկավարած «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որն էլ «Գեոթիմ»-ի հիմնադիրն է: Այդ հանքի հետ է կապվում նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի անունը. հայտնի է, որ Ա. Սարգսյանը մոտ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ: 2013-ի սեպտեմբերից Ա. Սարգսյանը հրաժարական է տվել ընկերության ղեկավարի պաշտոնից` դարձյալ դեսպան նշանակվելուց հետո` երրորդ անգամ և 13 տարվա դադարից հետո: Այդ պահից նախաձեռնել է «Երևան, իմ սեր ծրագիր»-ը, որի շրջանակում վերակառուցվեց ու բացվեց «Վարպետաց դպրոցը»: Դա վերականգնողական, սոցիալ-կրթական ու մշակութային կենտրոն է ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, անապահով խավերի փոքրիկների համար: Դպրոցի վերակառուցումը ֆինանսավորել են անգլաբնակ բարերարներ Հայկ և Էլզա Տիտիզյանները:
«Երևան, իմ սեր» ծրագիրը բազմաթիվ հովանավորներ ունի` Հայաստանից ու արտասահմանից: Ծրագրի համար Լոնդոնում երկու անգամ խոշոր դրամահավաք է կազմակերպվել:

  • Արմեն Սարգսյանը բիզնեսներ ունի նաև Թուրքմենստանում և Ուզբեկստանում:

  • Արմեն Սարգսյանը 2010-ին հայտարարել էր, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի:


ՀՀ նոր Սահմանադրության 124-րդ հոդվածով` Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերեն իմացող յուրաքանչյուր ոք: 
Արմեն Սարգսյանը վաղուց Հայաստանում չի բնակվում, սակայն, միջազգային կոնվենցիաներով դեսպանատունը համարվում է սեփական երկրի տարածք: Այսինքն` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, հետևաբար Արմեն Սարգսյանն էլ բնակվում է ՀՀ-ում:
Այդուհանդերձ, ըստ Արմեն Սարգսյանի կենսագրության, նա  չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, քանի որ վերջին 6 տարում ՀՀ-ում բնակվելու պայմանն ապահովում է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին:

Տարածել