Ինչպե՞ս Պրայսի օրենքը կօգնի ստեղծել հաջողակ կարիերա

Ինչպե՞ս Պրայսի օրենքը կօգնի ստեղծել հաջողակ կարիերա

Դարձեք աշխատող այն ընկերության, որը ստանում է առավելագույն շահույթ և ամենաշատ օգուտները:

Ո՞րն է Պրայսի օրենքի էությունը

Բրիտանացի ֆիզիկոս և պատմաբան Դերեկ Պրայսը նկատեց մի հետաքրքիր փաստ՝ իր գործընկերներին նայելով: Շատ հաճախ, ցանկացած ոլորտում, աշխատանքը կատարում են ամբողջ աշխատողներից մի քանիսը: Աշխատել և արդյունք ստանալ, տարբեր բաներ են: Այս կանոնը հիմա անվանում են Պրայսի օրենք:

Ամբողջ աշխատողներից այդ աշխատանքը կատարում է 50% – ը:  

Սովորաբար աշխատողներից մի քանիսն են մեծ օգուտ բերում ըկերությանը: Եվ սա աշխատում է բոլոր ոլորտներում: Վաճառքի մեջ էլ, մի քանիսն են կնքում լավ գործարքներ և լավ շահույթ ստանում: Գրքի բիզնեսում էլ մի քանի գրողներ են լինում տարիներ շարունակ վաճառքի առաջատարներ: Օրինակ, Սթիվեն Քինգը վաճառել է իր գրքի 350 մլն օրինակ:

Այս օրենքը միայն տեսականորեն չէ, որ հետաքրքիր է: Ձեռնարկատեր և բլոգեր Դարիուս Ֆորոն պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը, երբ այս օրենք տարել է գործնական դաշտ:


Կարդացեք նաև.


Ինչպե՞ս կիրառել օրենքը կյանքում

Իհարկե, Պրայսի օրենքը ավելի շատ տեղեկություն է, քան օրենք: Բայց եթե սկզբունքը հասկանաք, կյանքում գործածելը հեշտ կլինի:

Դուք կարող եք բողոքել այն անարդարության դեմ, որ այդքան աշխատում եք, բայց արդյունք չեք տեսնում: Կարող եք այդպես բարելավել Ձեր բիզնեսը և ավելի շատ օգուտներ բերել: Մտածեք Ձեր ներկայիս աշխատանքի մասին: Ունե՞ք կարևոր արժեք այնտեղ: Եթե ոչ, ապա գտեք այն վայրը, որտեղ բիզնեսի արդյունքի մեծ մասը Դուք կստեղծեք:

Կարճ ճանապարհ չկա: Աշխատեք Ձեզ վրա, զարգացեք Ձեր դաշտում: Ժամանակի ընթացքում Դուք կդառնաք «արժեքավոր» աշխատող, ընկերությանը կբերեք մեծ ներդրումներ: Նման աշխատողներ փորձում են վարձել բոլոր ընկերությունները:

Արեք այն, ինչ լավ եք անում:

Սա ամենալավ խորհուրդն է: Եթե ինչ-որ բանից լավ եք հասկանում, ավելի շատ օգուտներ եք բերում: Այդ դեպքում Ձեզ ավելի լավ կզգաք ոլորտում և ավելի շատ կվաստակեք:

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք