ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հպարտությո՞ւն, թե՞ նախապաշարմունք․ ինչո՞ւ հայտնի ս

Հպարտությո՞ւն, թե՞ նախապաշարմունք․ ինչո՞ւ հայտնի սիրավեպերի հեղինակն այդպես էլ անհույս կույս մնաց

Կանացի վեպերի  թագուհի Ջեյն Օսթինը ծնվել է 1775 թ-ի դեկտեմբերի 16-ին: Նրա գրքերում ռոմանտիկ հերոսուհիները միշտ հանդիպել են իրենց սիրուն, իսկ հեղինակին այդպես էլ չհաջողվեց զգալ սիրո ամբողջ հմայքը: Երեսուն տարեկանում երիտասարդ կինը խաչ քաշեց անձնական կյանքի վրա՝ հագնելով պառաված օրիորդի գլխարկը:



Անանուն լեդին


Ջեյնը ծնվել է Սթիվենթոն քաղաքում, մեծացել  ծխական քահանայի և տնային տնտեսուհու ընտանիքում: Աղջիկը Կասանդրա անունով քույր ուներ, որն իրենից մեծ էր, և վեց եղբայր: Եղբայրներից մեկը` Հենրին, հետագայում դարձավ վիպասանուհու գրական գործակալը:
[caption id="" align="aligncenter" width="600"]Գրող կանանց խոչընդոտներից մեկն էլ այն էր, որ ընթերցողները չէին կարող բացահայտել նրանց անունները: Օսթինը իր ստեղծագործությունները ստորագրում էր «Լեդի Ջեյն» կեղծանունով: 1811-ին լույս տեսավ նրա՝ երկու քույրերի մասին «Զգացմունք և զգացմունքայնություն» վերնագրով առաջին սիրավեպը: Քույրերից մեկն ապրում էր բանակությամբ, մյուսը` սրտով: Իսկ արդեն երեք տարի անց լույս տեսավ նրա ամենահեղինակավոր և մինչև այսօր հայտնի «Հպարտություն և նախապաշարմունք» սիրավեպը:
Հետաքրքիր է, որ սկզբում նա չէր գրավել հրատարակչին, և տպագրվելուց առաջ 15 տարի վեպի ձեռագիրը փոշոտվել էր դարակում: Պարոն Դարսին անմիջապես հաղթեց և գրավեց կանանց սրտերը `գիրքն անմիջապես վաճառվեց:

Ես քեզ երբեք չեմ մոռանա


Սակայն հեղինակի անձնական կյանքն այդպես էլ չդասավորվեց: 20 տարեկանում նա ծանոթացավ իր հարևանի  ծանոթի՝ կրթված երիտասարդ Թոմաս Լանգլուա Լեֆրոյի հետ: Ջեյնը և Թոմը լիարժեք սիրավեպ չունեցան: Նրանք ուղղակի մի քանի անգամ պարել են պարահանդեսում: Իր նամակներից մեկում Ջեյնը քրոջը՝ Կասանդրային գրել էր. «Ես մեծ հիասթափությամբ եմ գրում, թե ինչպես եմ իմ իռլանդացի ընկերոջ հետ ժամանակ անցկացրել: Պատկերացրու, որ ամենասանձարձակ ու ցնցող բանը, որ եղավ մեր միջև այն էր, որ պարում էինք կամ նստում կողք կողքի: Հավատացնում եմ՝ նա իսկական ջենթլմեն է` գրավիչ, հաճելի երիտասարդ: Ճիշտ է, ես շատ քիչ բան կարող եմ ասել նրա մասին, քանի որ մենք համարյա չենք հանդիպել»:
[caption id="" align="aligncenter" width="600"]Երիտասարդ Օսթինը նրա հանդեպ զգացմունքներ ուներ, բայց չէր նկատում, որ երիտասարդը դա համարում էր «մանկական սեր»: Նա վաղուց սիրում էր իր դասընկերոջ քրոջը և պատրաստվում էր ամուսնանալ: Այս կարճ պատմությունից հետո Ջեյնը միայն մեկ սիրո առաջարկություն ստացավ:
1802 թ-ին 27-ամյա Օսթինի ձեռքը խնդրեց նրա մանկության ընկերը՝  Հարրիս Բիգգը: Նա դրական պատասխան տվեց, բայց գիշերը միտքը փոխեց և արդեն առավոտյան հրաժարվեց պոտենցիալ փեսացուից: Երեսուն տարեկանում նա կապագլխարկ հագավ, որը նշանակում էր, որ ինքը միայնակ կին է և երբեք չի ամուսնանալու: Հնարավոր է, որ նա այդպես էլ  չկարողացավ մոռանալ Թոմին, իսկ ուրիշի կարիքն էլ չուներ:  
Պարոն Դարսիի  գրական կերպարը  գտավ իր երջանկությունը: Իրական կյանքում նա անցել էր այն մեկի կողքով, որը նրան սիրել էր ամբողջ սրտով: Ջեյննն անվերապահորեն նվիրվեց իր զարմիկներին ու զարմուհիներին: Գրքեր էր գրում, օգնում էր մեծ ընտանիքին և մորը:  


Կարդացեք նաև․



Վերջին ուղին


Ջեյն Օսթինի տաղանդն ընդունում էին այնպիսի համաշխարհային դասականներ, ինչպիսիք էին Վալտեր Սկոտը, Օնորե դը Բալզակը, Ուիլյամ Թեքքերեյը, բայց Շառլոթ Բրոնտեն չէր կիսում նրանց կարծիքը, նա Ջեյնին պարզապես համարում էր հետևողական ու խելացի: դիտորդական և խելացի»: «Ոչ մի պայծառ, կենդանի կերպար չկա», ասում էր նա: Սակայն Օսթինը հավերժորեն գրավեց իր ընթերցողների սրտերը: Նրա «Հպարտություն և նախապաշարմունք»-ը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և համարվում է բոլոր ազգերի ու ժամանակների լավագույն սիրավեպը: Դրա հիման վրա արդեն չորս ֆիլմ և երկու հեռուստասերիալ է նկարահանվել:
[caption id="" align="aligncenter" width="700"]Ջեյնն այդպես էլ  չկարողացավ ավարտել իր վերջին ստեղծագործությունը՝ «Սենդիտոնը»: Նա մահացավ 42 տարեկանում` երիկամների հիվանդությունից, բարեբախտաբար՝  ոչ մենակության մեջ: Մահվան մահճում նրան ուղեկցում էին նրա սիրելի եղբայրները, քույրերն ու զարմիկները:
[caption id="" align="aligncenter" width="700"]TELEPROGRAMMA

Տարածել