BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հոգեբանական տերմիններ, որոնք սխալ ենք գործածում

Հոգեբանական տերմիններ, որոնք սխալ ենք գործածում

1.Էմպաթիա, սիմպատիա և կարեկցանք
Նմանատիպ հնչողություն ունենալու պատճառով հաճախ շփոթում են ‹‹էմպաթիա››-ն ‹‹սիմպատիայի›› հետ, իսկ անգլերենին լավ տիրապետողները կարող են նմանեցնել այդ բառը ‹‹կարեկցանքի›› հետ (empathy և sympathy): Երկու մոտեցումներն էլ ճիշտ չեն: Էմպաթիան անձի ընդունակությունն է՝  հասկանալու դիմացինի հոգեվիճակները, ընդորում պարտադիր չէ, որ տվյալ անձը հաճելի լինի: Իսկ կարեկցանքը հաջորդ քայլն է էմպաթիայից հետո, որն ապացուցում է, որ դուք ոչ միայն գնահատել եք ինչ-որ մեկի զգացմունքները, այլև կարողացել եք փորձել դրանք ձեզ վրա:
2.Ամոթ և մեղք
Այս երկու տհաճ զգացողություններն առաջանում են որպես արձագանք կատարած սխալին: Բայց ամոթը բնորոշ է այն մարդուն, որը սխալ է գործել վկաների ներկայությամբ, և կապված է հասարակական քննադատման հետ: Այն դրսևորվում է բացասական գնահատականի ձևով սեփական անձի նկատմամբ:
Մեղքն առաջանում է անկախ նրանից՝ ինչ-որ մեկը տեսել է այդ սխալը, թե ոչ: Սա խղճի ցավ է առաջացնում, որը կապված է տվյալ վատ արարքի բացասական գնահատման հետ:
3.Արտամղում և տեղաշարժ
Այս երկու հոգեբանական պաշտպանական մեխանիզմները հեշտ է շփոթելը, սակայն չարժե դա անել: Արտամղումը կամ ընկճումը գիտակցությունից որոշակի տհաճ բաների վերացումն է: Կենցաղային մակարդակով այն դրսևորվում է ցրվելու փորձով, չնայած որ գործընթացը բավականին բարդ է:
Տեղաշարժը զգացմունքների վերադասավորումն է այն օբյեկտից, որն առաջացրել է այդ վիճակը, մեկ այլ օբյեկտի վրա, քանի որ դրա իրական ուղղությունը պետք է ինչ-որ պատճառով թաքցնել: Օրինակ մարդը բարկացած է ղեկավարի վրա, բայց նա բղավում է ընտանիքի անդամների վրա:
4.Բացասական ամրապնդում և պատիժ
Շատերին թվում է, որ սրանք բացառապես հոմանշային հասկացություններ են, սակայն տերմինների հիմքում ընկած են հակառակ բացատրություններ: Պատիժը ենթադրում է հաճելի զբաղմունքների սահմանափակում: Օրինակ, երեխային, որը չի հավաքել իր սենյակը, թույլ չեն տալիս գնալ զբոսնելու: Ընդորում պատժի արդյունքը անկանխատեսելի է. կաշխատի՞ այն, թե՞ ոչ:
Բացասական ամրապնդումը, հակառակը, ուղեկցվում է տհաճի կամ վատ ազդեցություն ունեցող գործոնների հեռացմամբ և մոտիվացնում է մարդուն՝ հին պայմանների առաջացման դեպքում վարվել նույն ձևով: Օրինակ, երեխային թույլ չեն տվել գնալ զբոսնելու, և նա սկսել է լացել: Ծնողը խղճացել է նրան, և նա հետ է վերցրել իր պատիժը: Դրանով նա բացասական ամրապնդում է տվել, և հետագայում երեխան անկասկած կօգտագործի լացը որպես նպատակին հասնելու միջոց:
5.Դեպրեսիա և հուսահատություն
Վաղուց արդեն ժամանակն է արգելել անիմաստ օգտագործել դեպրեսիա բառը.պետք չէ այդպես անվանել վատ տրամադրությունը և հոգնածությունը: Դեպրեսիան լուրջ հիվանդություն է, որի պատճառները կարող են լինել նեյրոտրանսմիտերի դիսբալանսը ուղեղում, էնդոկրինային վերափոխումները, ուղեղի վնասվածքը, ուժեղ տրավմատիկ դեպքերը և այլն:
Դեպրեսիայով հիվանդ մարդուն անհրաժեշտ է բժշկական օգնություն: Դրա փոխարեն նա հաճախ ստանում է նմանատիպ պատասխաններ. ‹‹Ես ժամանակ չունեմ դեպրեսիայի մեջ ընկնելու համար, ես շատ գործեր ունեմ›› և ‹‹գնա մի ինչ-որ տեղ լիցքաթափվելու››: Եվ դրա պատճառներն են հիվանդության անվանման կիրառումը տեղին և ոչ այնքան:
6.Սոցիոպատիա և սոցիոֆոբիա
Սոցիոֆոբը վախենում է այլ մարդկանց հասարակությունից, նրան վախեցնում են անծանոթների հետ խոսակցությունները, մասսայական միջոցառումները: Բայց միևնույն ժամանակ նա շրջապատողների համար վտանգ չի ներկայացնում:
Սոցիոպատը հասարակությունից չի վախենում, նա ատում է այն և իր բոլոր գործողություններով դա ցույց է տալիս: Նա չի ենթարկվում բարոյականության կանոններին ու նորմերին: Նրա հետ շփվելը շատ անհարմար է (նա առանց դեմքի արտահայտությունը փոխելու կարող է ձեզ տհաճ բաներ ասել), նաև վտանգավոր.սոցիոպատը հեշտությամբ կօգտագործի ձեզ՝ իր նպատակներին հասնելու համար:
7.Սերիական սպանություն և մասսայական սպանություն
Սերիական մարդասպանը կատարում է մի քանի հանցագործություն, բայց դրանք բաշխված են ժամանակի մեջ: Նոր միջադեպին նախորդում է ‹‹սառեցման շրջանը››, երբ մարդասպանը վերապրում է էմոցիոնալ անկում, քանի որ իր կատարած գործողություններից չի ստացել սպասված հաճույքը:
Մասսայական սպանությունը մեծ քանակությամբ մարդկանց սպանությունն է միևնույն ժամանակահատվածում:



Կարդացեք նաև.



8.Ասոցիալություն և հակասոցիալություն
Ասոցիալ մարդը հասարակության հանդեպ անտարբերություն է զգում, նա չի ցանկանում փոխազդել դրա անդամների հետ ու կյանքով գնում է մենակ: Հակասոցիալական անձը հասարակության օրենքները լավ գիտի ու ձգտում է հակազդել դրանց հետ: Հակասոցիալական պահվածքի տարածված հատկանիշներից է սուտը, ծեծկռտուքների ու գողությունների հակվածությունը, հրդեհելը, վանդալիզմը:
9.Մանիակալ-դեպրեսիվ սինդրոմ
1993 թվականից այս հիվանդությունն ունի ավելի ճշգրիտ անվանում՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում: Անտեղյակ մարդիկ ԵԱԽ-ով հիվանդ մարդուն ներկայացնում են որպես դեպրեսիվ մանիակ, չնայած իրականում մանիակալ խանգարումը ոչ մի կերպ կապված չէ սերիական մարդասպանների հետ: Հիվանդի մոտ դեպրեսիվ շրջանն ուղեկցվում է աշխույժ վիճակով, երբ նա պատրաստ է սարեր շուռ տալ, որն էլ հենց մանիա է:
10.Պրոստրացիա և ֆրուստրացիա
Պրոստրացիան ուժեղ հոգնածության վիճակ է, ուժասպառություն, ֆիզիկական և հոգեբանական ուժերի սպառում: Դրա պատճառ կարող են լինել ծանր հիվանդությունը, գերծանրաբեռնվածությունը, սովը: Ֆրուստրացիան տագնապ է ու թախիծ այն բանի պատճառով, որ չես ստացել ցանկալին, հատկապես եթե համոզված էիր հաջողության մեջ:
11.Պրոկրաստինացիա և ծուլություն
Այս երկու վիճակներն այնքանով են նման, որ մարդը ամեն ինչ հետաձգում է , ոչինչ չի ուզում անել հենց հիմա:
Միայն թե պրոկրաստինացիան ուղեկցվում է չավարտած պարտականությունների պատճառով տագնապի զգացումով, իսկ ծույլ մարդն այդքան էլ չի անհանգստանում դրա համար:
12.Փսիխոզ և նեվրոզ
Այս հասկացություններով կենցաղում անվանում են ուժեղ հուզմունքը, անհանգիստ վիճակը, և երկու դեպքում էլ ճիշտ չէ: Փսիխոզը իրական աշխարհի ընկալման խանգարում է ինքն իրեն ցավալի ըմբռնումով, անհեթեթությամբ, զգայապատրանքներով և ռեակցիաներով, որոնք հակասում են տվյալ իրավիճակին: Նեվրոզը նեվրոտիկ խանգարումների հավաքական անվանումն է, որը բնորոշվում է հիստերիկ դրսևորումներով, գործունակության նվազմամբ:
13.Շիզոֆրենիա և անձի երկվություն
Մարդիկ այս տերմինները հազվադեպ են շփոթում, խնդիրներ կարող են առաջանալ նրանց մոտ, ովքեր սիրում են խորանալ: ‹‹Շիզոֆրենիա›› անվանումը հունարեն ‹‹փակել միտքը›› բառից է, բայց սա բոլորովին չի նշանակում, որ հիվանդի մոտ անձի երկվություն է: Իրականում շիզոֆրենիկի պահվածքն ու մտքերը չեն համապատասխանում իրեն շրջապատող աշխարհին, այսինքն  անձը չի համապատասխանում իրականությանը, այլ ոչ թե ինքն իրեն:

LIFEHACKER

Տարածել