5 պատճառ, թե ինչու պետք է գնել «Ռոնալդու» գիրքը
- Հհասկանաք Ռոնալդուի ֆենոմենը
Գիրքը պատմություն է հասարակ տղայի մասին, որը սիրում է ֆուտբոլ: Հետո է Ռոնալդուն դառնում Ռոնալդու: Իսկ ինչպե՞ս... սա մարդու ու սպորտի սիրավեպ է, որը իտալացի լրագրող Լուկա Կայոլին ներկայացրել է հնարավորին լավ, հմայիչ եւ չձանձրացնող: Գրքում դուք կհասկանաք Ռոնալդուի ֆենոմենը: Ինչպե՞ս է նա պատրաստվում հանդիպումներին, ինչպե՞ս է տանում ծանր պարտություններն ու ինչպե՞ս դուրս գալիս այդ վիճակից:
- Կիմանաք Ռոնալդուի դժվար օրերի, անսպասելի սխալների ու մեծ սայթաքումների մասին
Թվում է, թե նրա կարիերան անցել է առանց խորդուբորդերի: Այդպես չէ: Գրքում շատ լավ նկարագրված են Ռոնալդուի ապրումները` լավ եւ վատ: Գիտե՞ք, թե ինչ էր զգում, երբ առաջին անգամ նստեց ինքնաթիռ: Գիտե՞ք, թե ովքեր եւ ինչպես նրան հայտնեցին իր հոր մահվան գույժը: Որտե՞ղ էր այդ պահին Ռոնալդուն, ինչպե՞ս արձագանքնեց եւ ի՞նչ արեց հաջորդ օրը, խաղի ժամանակ: Ինչպե՞ս իրեն պահեց Ռոնալդուն, երբ ԱԱ-ի եզրափակիչում պորտուգալացիները պարտվեցին Հունաստանի հավաքականին: Կուլիսային պատմություններ կան նաեւ Մադրիդի «Ռեալում» հանդես գալու տարիներից. վեճեր, սկանդալային միջադեպեր, անհաշտություններ մարզիչների ու ակումբի նախագահի հետ:
- Կբացահայտեք դժվարությունների դիմագրավելու Ռոնալդուի բանաձևը
Ֆուտբոլասերներին, ֆուտբոլիստներին` առավել եւս, խորհուրդ է տրվում կարդալ այս գիրքը: Անկախ նրանից դուք սիրում եք Ռոնալդուին, թե ոչ, այս գիրքը կօգնի լինել ավելի նպատակասլաց, ավելի հանդարտ ու դիմացկուն արտաքին ազդեցությունների նկատմամբ: Սկսնակ ֆուտբոլիստներին գիրքը կօգնի դիմանալ դժվարություններին, ինչպես արել է Ռոնալդուն, կօգնի նվիրվել ու հաճույք ստանալ այս խաղից:
Կարդացեք նաև․
Ո՞ւմ շնորհիվ լույս տեսավ «Ռոնալդու» գիրքը և ինչպե՞ս հայերեն տարբերակում ավելացավ նոր գլուխ
Ո՞ւմ է վստահվել թարգմանությունը և ո՞վ է խմբագրել «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը
Newmag-ը սեպտեմբերին կներկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող նոր բեսթսելլեր
- Կիմանաք ֆուտբոլային խոհանոցը՝ առաջին ձեռքից
Գրքի հեղինակի գործոնը: Իտալացի հայտնի լրագրող Լուկա Կայոլին երկար տարիներ ապրել է Մադրիդում ու լավ հարբերություններ ունի Ռոնալդուի մտերիմների հետ: Վերջապես, դուք կիմանաք բազմաթիվ ճշմարտություններ, որոնք մինչեւ այս միջազգային մամուլում կարդացել եք աղավաղված: Պատմություններին կծանոթանաք առանց որեւէ դետալ պակաս կամ ավելի:
- Կվերանայեք Ձեր վերաբերմունքը ֆուտբոլիստի նկատմամբ
Ռոնալդուն համաշխարհային ֆիգուր է, որի մարզական հաջողությունների հետ չես կարող հաշվի չնստել: Նա հաղթող է բնավորությամբ, նա նվաճումների ծարավ ունի ու շատ է սիրում չորս երեխաներին, ընտանիքը: Նա միլիոններ ունի, մեգաաստղ է, բայց միշտ կարողանում է ժամանակ տրամադրել բարեգործություններին: Այս գրքում դուք կհանդիպեք պատմությունների, օրինակների, որոնք ընթերցելուց հետո գուցե կտրուկ փոխեք Ռոնալդուի անձի նկատմամբ ձեր կարծիքը: Գիրքն օգնում է հասկանալ` սեփական հաջողություններով չէ, որ սկսվում եւ ավարտվում է աշխարհը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)
