BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սիրիայից հետո Լիբիա. ՌԴ զորքերը կարող է հայտնվեն Ա

Սիրիայից հետո Լիբիա. ՌԴ զորքերը կարող է հայտնվեն Աֆրիկայում

Ըստ Լոնդոնի, Լիբիան Սիրիայից հետո ՌԴ նոր թիրախն է դառնալու, որի միջոցով Մոսկվան կկարողանա ավելացնել իր ազդեցությունը միջերկրածովյան տարածաշրջանում: Մասնավորապես, Կրեմլում որոշել են աջակցել Լիբիայի ազգային բանակ խմբավորմանը և դրա առաջնորդին դարձնել Լիբիայի նոր միապետ:
Թե որքանով է բրիտանական հետախուզության հրապարակած տեղեկությունը իրական, դժվար է ասել, բայց այս տեղեկություններն անուղղակի հաստատվում են այն փաստով, որ Լիբիայի ազգային բանակի ղեկավարը հրապարակավ դիմել է Վլադիմիր Պուտինին քաղաքացիական պատերազմին միջամտելու և իր խմբավորմանը օգնելու խնդրանքով: Սա շատերին հիշեցրել է Բաշար Ասադի դիմումը, որից հետո սկսվել էին ռուսական ավիահարվածներն ահաբեկիչների և ընդդիմության դիրքերին:

Սա շատերին հիշեցրել է Բաշար Ասադի դիմումը, որից հետո սկսվել էին ռուսական ավիահարվածներն ահաբեկիչների և ընդդիմության դիրքերին:

Բրիտանական մամուլում շատ են հրապարակումները, որոնք հիմնավորում են սպասվող նոր պատերազմը, որի արդյունքում Մոսկվան, հնարավոր է, հաստատվի Հյուսիսային Աֆրիկայում: Մասնավորապես, լրագրողները պարզել են, որ Ռուսաստանը С-300 համալիրներ է ուղարկել Լիբիա` աջակցելով քաղաքացիական պատերազմի կողմերից մեկին: Ավելին, ըստ բրիտանացիների, Ռուսաստանը մատակարարել է նաև մեծ թվով զենք, զինամթերք, տրամադրել հետախուզական աջակցություն լիբիական հակամարտող ուժերից մեկին` հեռանկարում մտադրվելով ռուսական ռազմաբազաներ տեղադրել Միջերկրական ծովի հարավային ափերին:
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը բոլոր այս տեղեկությունները հերքել է` հայտարարելով, որ բրիտանական լրատվամիջոցների հրապարակումներն իրականության հետ աղերս չունեն: Հերքել են նաև Լիբիայի իշխանությունները` պնդելով, որ ռուսները որևէ կերպ չեն միջամտում իրենց երկրի ներքին գործերին:
Հերքել են նաև Լիբիայի իշխանությունները` պնդելով, որ ռուսները որևէ կերպ չեն միջամտում իրենց երկրի ներքին գործերին:

Մյուս կողմից, ռուսական որոշ լրատվամիջոցներ գրել են Լիբիա ռուսական հատուկ ջոկատայինների զանգվածային տեղափոխման մասին: Միմյանցից անկախ, բայց ժամանակային առումով համանման հրապարակումները տարբեր երկրներում շատերին ստիպել են եզրակացնել, որ սպասվում է նոր պատերազմ:
Մինչև Մուամմար Կադդաֆիի տապալումը Ռուսաստանը Լիբիայի հետ ակտիվ գործակցում էր, վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան ակտիվ քայլեր կձեռնարկի միջերկրածովյան այս հատվածում իր դիրքերը վերականգնելու և ավելի ամրապնդելու համար: Դա բխում է տարածաշրջանում Կրեմլի ընդհանուր քաղաքականության տրամաբանությունից: Լիբիան այսօր պառակտված է, միմյանց դեմ պատերազմող երկու հիմնական ուժերին աջակցում են տարբեր երկրներ: Այնպես որ, առաջիկայում կարող է նոր բաց առճակատում սկսվել նավթի հարուստ պաշարներ ունեցող այս երկրին տիրանալու համար: Սիրիային կարող է փոխարինել Լիբիան:
Սիրիային կարող է փոխարինել Լիբիան:



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել