BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սահակաշվիլի. ինձ թույլ տվեք Վրաստան մտնել և կտեսնե

Սահակաշվիլի. ինձ թույլ տվեք Վրաստան մտնել և կտեսնեք, թե ով կհաղթի ընտրություններում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիիլին կոչ է արել իրեն վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունն ու հնարավորություն տալ մասնակցել նախագահական ընտրություններին:
«Թույլ տվեք ինձ Վրաստան մտնել և կտեսնեք, թե ում կդիմավորեն միլիոնավոր մարդիկ և ով կհաղթի ընտրություններում», – ասել է Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Սաակաշվիլին նախագահ Մարգվելաշվիլիին վախկոտ է անվանել, իսկ իրեն՝ վրացական պետության հիմնադիր.
«Մարգվելաշվիլին բացարձակ վախկոտ է: Որովհետև սկզբում ինձ զրկեց քաղաքացիությունից, իսկ եթե նա տարրական քաջություն ունի, եթե նա իրենից ինչ-որ բան ներկայացնում է, պետք է ինձ վերադարձնի Վրաստանի քաղաքացիությունը: Նրանք իմ հանդեպ դատավճիռ են կայացրել և արգելել քաղաքական գործունեություն ծավալել:
Ցավոք, հասարակական կազմակերպությունները լռում են, ո՞ւր են այդ մարդիկ: Ինչո՞ւ նրանք իրենց ձայնը չեն բարձրացնում, երբ վրացական պետության հիմնադրին թույլ չեն տալիս Վրաստան վերադառնալ»,  — հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին։
Ըստ նրա՝ Վրաստան վերադառանլու դեպքում նա անպայման կհաղթի նախագահական ընտրություններում:
«Ես ձեռքերից և իմ համբավից բացի ուրիշ ոչինչ չունեմ: Թույլ տվեք ինձ Վրաստան մտնել, և մենք ցույց կտանք, թե ումից են նրանք վախենում և ումով են վախեցնում ժողովրդին, թույլ տվեք ինձ վերադառնալ, հետո կտեսնենք, թե ով կհաղթի ընտրություններում»,  — հայտարարել է Սաակաշվիլին:
•   Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո և այլևս չի վերադարձել: Եթե նա վերադառնա հայրենիք`  նրան կալանք է սպասվում:
2014թ-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրեց և նշանակեց Օդեսայի մարզպետ: 2016թ-ին մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Սաակաշվիլին ընդդիմադիր կուսակցություն ստեղծեց և սկսեց պայքարել նախագահ Պորոշենկոյի դեմ, ինչի պատճառով խնդիրներ ունեցավ: Սահակաշվիլին զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ 2018թ-ի փետրվարին արտաքսվեց երկրից: Ուկրաինայում նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Այժմ Սաակաշվիլին Նիդերլանդներում է: Նա հայտարարում է, որ շարունակում է պայքարն Ուկրաինայում և Վրաստանում օլիգարխիկ կառավարման դեմ:



Կարդացեք նաև.



Նրա դեմ քրեական գործեր են հարուցվել 4 հոդվածով՝ ծառայողական դիրքի չարաշահում, խաղաղ հանրահավաքի ցրում, պատգամավորի ծեծ և պետական միջոցների մսխում:
Վերջին տարվա ընթացքում դատարանը նրա դեմ երկու դատավճիռ է կայացրել:
2018թ-ի հունվարին նա 3 տարվա ազատազրկման է դատապարտվել բանկային ծառայող Սանդրո Գիրգվիլիանիի սպանության մասին աղմկահարույց գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար:
Հունիսի 28-ին դատարանը Սաակաշվիլիին մեղավոր ճանաչեց ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլիի հանդեպ ծեծի կազմակերպման համար և 6 տարվա ազատազրկման դատապարտեց նրան: Սաակաշվիլին ասում է, որ դատարանը քաղաքականորեն մոտիվացված է եղել, և ինքը պատգամավորի ծեծի հետ նույնքան կապ ունի, որքան «Քեննեդիի սպանության»:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել