15 միջոց քունը կարգավորելու համար
Մենք լինում ենք եռանդով լի այն դեպքում, երբ քնում ու արթնանում ենք նույն ժամին։ Քունը խախտվելու դեպքում խախտվում է մեր առօրյան, պլանները, աշխատանքային արդյունավետությունը։ Լավ քունը լավ առավոտի երաշխիքն է։
Ուժերը վերականգնելու համար մարդն օրական պետք է քնի 7-10 ժամ։ Դա օգնում է կարգավորել ուղեղի աշխատանքը, լիցքավորվել և նոր օրը սկսել թարմ ուժերով։
Ահա մի քանի միջոց քունը կարգավորելու և անքնությունը վերացնելու համար։
- Ժամը 14։00-ից հետո մի օգտագործեք կոֆեին պարունակող ըմպելիքներ
- Մի սնվեք քնելուց մոտ 2 ժամ առաջ
- Քնելուց 1 ժամ առաջ մի մտեք ննջասենյակ․ գնացեք միայն այն դեպքում, եթե արդեն պատրաստվում եք քնել
- Քնելուց մոտ 1 ժամ առաջ հանգստացեք՝ խուսափելով հեռուստացույց դիտելուց։ Դրա լույսը խախտում է քունը։
- Կարգի բերեք ինքներդ Ձեզ․ դա հանգստացնում է։
- Լոգանք ընդունեք։
- Սպորտով զբաղվեք առավոտյան և ոչ թե երեկոյան։
- Եթե ունեք կենդանիներ, ապա փաղաքշեք նրանց։
- Ընթերցեք գեղարվեստական գրականություն կամ ամսագրեր:
- Փորձեք վերլուծել օրն ու առանձնացնել 3 բան, որոնք Ձեզ դուր են եկել օրվա ընթացքում։
- Զրուցեք որևէ մեկի հետ Ձեզ հետաքրքրող թեմաների շուրջ՝ զերծ մնալով զգացմունքային թեմաներից։
- Քնելուց առաջ լույսը մեղմացրեք՝ օգտագործելով թույլ լամպեր։
- Քնելիս լույսն ամբողջությամբ մարեք։
- Լսեք մեղեդային երաշտություն։
- Քնելուց անմիջապես առաջ ըմպեք երիցուկով կամ կատվախոտով թեյ։
Ահա մի քանի պարզ, բայց շատ կարևոր խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում խաղաղ ու հանգիստ քունն ապահովված կլինի։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։