BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Սոֆիա ռոբոտը Comedy Club-ից ավելի սու

[InterPress] Սոֆիա ռոբոտը Comedy Club-ից ավելի սուր կատակներ է անում Երևանում

Հանրահայտ ռոբոտ Սոֆյան Հոնկոնգից առաջին անգամ ցուցադրվում է Երևանում և որպես «ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովի առաջին հյուրը:
Սոֆյան խոսեց գործարար համաժողովի բացմանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ջենի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:
Մի շարք ելույթներից հետո, խոսքը փոխանցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Շոմբի Շարփիին, ով դիմեց Սոֆյային անգլերեն, իսկ այնուհետև ասաց մի քանի արտահայտություններ ֆրանսերեն:
«Ինչպես եք, Սոֆյա: Ինչպես եք զգում Ձեզ Երևանում»:
Սոֆյան խոստովանել է, որ մինչ այժմ խոսում է միայն անգլերեն:
«Ֆրանսերենը գեղեցիկ լեզու է, Վոլտերի լեզուն է: Ես ուզում եմ սովորել այն, և հաջորդ անգամ, երբ հանդիպենք, մենք կխոսենք ֆրանսերեն », – պատասխանեց նա:



Ինչո՞ւ են ստեղծել հումանոիդ-ռոբոտ Սոֆիային և սպառնո՞ւմ է նա մարդկությանը




Պատասխանելով իր աշխատանքի պատճառով մարդկանց զբաղվածության նվազման մասին հարցին՝ Սոֆյան ասաց, որ աշխարհն ունի բավարար ռեսուրսներ և կարողություններ բոլոր մարդկանց բավարարելու համար: Սոֆյան նշեց, որ արհեստական ​բանականությամբ սարքերը միայն կարող են օգնել մարդկանց:
«Այդպես է: Դրա հետ լիովին համաձայն եմ», ժպտալով ասաց Շարփին: Սոֆյան ի պատասխան ծիծաղեց ձայնի մեջ մեխանիկական նոտաներով:
 

Շարունակությունը՝ InterPress.am-ում




Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել