[InterPress] Սոֆիա ռոբոտը Comedy Club-ից ավելի սուր կատակներ է անում Երևանում
Հանրահայտ ռոբոտ Սոֆյան Հոնկոնգից առաջին անգամ ցուցադրվում է Երևանում և որպես «ապագայի կին» դարձել էր Ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովի առաջին հյուրը:
Սոֆյան խոսեց գործարար համաժողովի բացմանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ջենի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ:
Մի շարք ելույթներից հետո, խոսքը փոխանցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Շոմբի Շարփիին, ով դիմեց Սոֆյային անգլերեն, իսկ այնուհետև ասաց մի քանի արտահայտություններ ֆրանսերեն:
«Ինչպես եք, Սոֆյա: Ինչպես եք զգում Ձեզ Երևանում»:
Սոֆյան խոստովանել է, որ մինչ այժմ խոսում է միայն անգլերեն:
«Ֆրանսերենը գեղեցիկ լեզու է, Վոլտերի լեզուն է: Ես ուզում եմ սովորել այն, և հաջորդ անգամ, երբ հանդիպենք, մենք կխոսենք ֆրանսերեն », – պատասխանեց նա:
Ինչո՞ւ են ստեղծել հումանոիդ-ռոբոտ Սոֆիային և սպառնո՞ւմ է նա մարդկությանը
Պատասխանելով իր աշխատանքի պատճառով մարդկանց զբաղվածության նվազման մասին հարցին՝ Սոֆյան ասաց, որ աշխարհն ունի բավարար ռեսուրսներ և կարողություններ բոլոր մարդկանց բավարարելու համար: Սոֆյան նշեց, որ արհեստական բանականությամբ սարքերը միայն կարող են օգնել մարդկանց:
«Այդպես է: Դրա հետ լիովին համաձայն եմ», ժպտալով ասաց Շարփին: Սոֆյան ի պատասխան ծիծաղեց ձայնի մեջ մեխանիկական նոտաներով:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)