Ինչո՞ւ պետք է օգտվել Սփյուռից և ի՞նչ առավելություններ ունի
Սոցցանցերի և Սփյուռի տարբերության մասին
Այսօր որևէ կազմակերպության հետ կապվելու կամ դրա մասին ինֆորմացիա գտնելու համար մարդիկ օգտագործում են ինչպես տեղեկատու հարթակները, այնպես էլ սոցցանցերը: Սակայն այս երկու գործիքներն իրենց հնարավորություններով տարբերվում են: Օրինակ, Ֆեյսբուքում գրանցված կազմակերպությունները միշտ չէ որ կարելի է գտնել որոնումով, քանի որ Ֆեյսբուքում կազմակերպությունների որոնումն իրականացված է միայն անվանումով և այդ որոնումը պետք է կատարել այն լեզվով, որով ներկայացված է կազմակերպության անունը:
Հայաստանում առաջատար տեղեկատվական հարթակ է Սփյուռը, որը հնարավորություն է տալիս որոնել կազմակերպություն.
- 20-ից ավել տարբեր պարամետրերով
- 3 տարբեր լեզուներով
- տարբեր տեղեկատուների միջոցով՝ Spyur.am տեղեկատու վեբ-կայքի, 113 հեռախոսային տեղեկատուի, բջջային Android և iOS տեղեկատու-հավելվածների, համակարգչային տեղեկատու-ծրագրի, այլ տեղեկատուների միջոցով
«Ես փորձել եմ նույն բառով ֆեյսբուքում հայերեն և անգլերեն փնտրել: Առաջին դեպքում այլ էջեր ինձ ցույց տվեց, երկրորդ դեպքում՝ այլ: Մեզ մոտ 3 լեզվով կարող են փնտրել ոչ միայն կազմակերպության անվանումով, այլ նաև ապրանքով, ծառայությամբ, ապրանքանիշով և այլ տվյալներով: Մենք ունենք պարզ և ընդլայնված որոնում: Բացի այդ, ի տարբերություն ֆեյսբուքի, մեզ մոտ կազմակերպության էջը բացելիս դուք միանգամից կտեսնեք կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, գործունեությունը, ապրանք-ծառայությունները»,- ասում է Սփյուռի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը։
Սփյուռը՝ գովազդային հարթակ
Սփյուռի տեղեկատուներից օրական օգտվում է 35 000 մարդ և Սփյուռը իր տարբեր գովազդային հարթակների միջոցով իրականացնում է ինչպես B to C (ուղղված բնակչությանը) այնպես էլ B to B (ուղղված ընկերություններին) գովազդներ։ Երկու դեպքում էլ փորձում է օգտակար լինել գովազդատուներին։ Ի տարբերություն Ֆեյսբուքի, Սփյուռում ավելի արդյունավետ և մատչելի են B to B գովազդները:
Ճիշտ է, ոմանք փորձում են ֆեյսբուքի հրապարակումները օգտագործել որպես գովազդի անվճար տարբերակ, սակայն նշենք, որ և՛ Ֆեյսբուքում, և՛ Սփյուռում գովազդն ավելի գերադասելի է քան հրապարակումները, քանի որ գովազդով կարելի է ազդել հաճախորդների մեծ շրջանակի վրա, իսկ հրապարակումները սահմանափակված են հետևորդների քանակով։
Սփյուռը՝ գործարարի անվճար օգնական
- Եթե դուք սկսնակ կազմակերպություն եք և ցանկանում էք ձեր կոնտակտային տվյալները և գործունեության տեսակը ներկայացնել Սփյուռի բոլոր տեղեկատուներում, ապա Սփյուռը դա կարող է անել 3 լեզվով և լիովին անվճար:
- Եթե ցանկանում եք ծանոթանալ ձեր ոլորտի մրցակիցների հետ, դրա համար կարիք չկա վարձել մի քանի մասնագետների, որպեսզի նրանք տակնուվրա անեն ամբողջ շուկան և հայտնաբերեն բոլոր պոտենցիալ մրցակիցներին։ Մրցակիցների ամբողջական ցանկը ստանալու համար, առանց ժամանակ և ռեսուրսներ վատնելու, պարզապես այցելեք ձեր կազմակերպության էջը Spyur.am-ում և սեղմեք հղումով ներկայացված ձեր գործունեության տեսակի, կամ ապրանքի/ծառայության վրա:
- Ցանկանում եք գնումներ կատարել և փնտրում եք հարմար մատակարարի: Մատակարարների ամբողջական ցանկը ստանալու համար պարզապես որոնեք ձեզ անհրաժեշտ ապրանք-ծառայությունը Spyur.am կայքում:
Ինչպե՞ս ավելացնել հաճախորդների և գնորդների քանակը
- հաճախորդները կավելանան, եթե հաճախորդը ձեզ հե’շտ գտնի
- գնորդները կավելանան, եթե հաճախորդը (ձեզ գտնելուց հետո) ձե’զ ընտրի
Սփյուռը հաճախորդներին բաժանում է 2 մասի՝ ակտիվների և պասիվների։ Ակտիվ հաճախորդը նա է, ով չսպասելով որևէ գովազդի կամ հայտարարության, տեղեկատվական և որոնողական հարթակներում ակտիվ որոնում է իրեն անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը։ Որպեսզի ակտիվ հաճախորդը ձեզ հեշտ գտնի անհրաժեշտ է.
- ձեր կազմակերպությունը ներկայացված լինի առավել հայտնի տեղեկատվական, որոնողական հարթակներում
- նշված հարթակներում ներկայանալ ամբողջական տեղեկություններով, որպեսզի ձեզ գտնեն բոլոր տվյալներով
- որոնման արդյունքում զբաղեցնել բարձր դիրք, որպեսզի հաճախորդը ձեզ նկատի
Սփյուռի «Դեպի վեր» ծառայությունը ապահովում է այս բոլոր 3 պայմանները:
Իսկ հաճախորդը ձե’զ կընտրի, եթե ներկայացնեք նրան ձեր առավելությունները: Սփյուռը ձեզ կօգնի նաև ձեր առավելությունների ներկայացման հարցում:
Ընկերությունների առաջխաղացման համար Սփյուռի հնարավորություններին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www.spyur.am/downloads/Spyur_Business_Offer_am.pdf
Սփյուռի տեղեկատուները
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատու
Եթե ձեր ձեռքի տակ ինտերնետ չկա և չեք կարողանում գտնել որևէ կազմակերպություն, ապա կարելի է զանգահարել Սփյուռ։ Օպերատորները (տեղեկատվության մասնագետները) հաշված րոպեների ընթացքում կպատասխանեն ձեր հարցին։ Կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
- 113՝ միայն Հայաստանից և Արցախից
- +374-11-331331, +374-10-519999, +374-60-519999
Սփյուռ կարելի է զանգահարել նաև ԱՄՆ-ից` +1-747-228-1111 հեռախոսահամարով և ինֆորմացիա ստանալ Հայկական ընկերությունների մասին։
1 զանգի ընթացքում կարելի է ստանալ տեղեկություններ առավելագույնը 10 կազմակերպության մասին։ Զանգահարողը կարող է խնդրել նաև, որ ինֆորմացիան ուղարկվի իրեն էլ․ փոստի միջոցով։ Այս դեպքում տեղեկատուն ձեզ մինչև 1000 կազմակերպության մասին ինֆորմացիա կտա։
Արտահերթ սպասարկում ստանալու համար կարելի է օգտվել «Սփյուռ պլյուս» տեղեկատուից զանգահարելով 09000-1313 վճարովի հեռախոսահամարով: Բացի այդ, այստեղից կարող եք ստանալ նաև հետևյալ տեղեկությունները․
- Միջքաղաքային հեռախոսակապի կոդեր
- Արժույթների փոխարժեքներ
- Հայաստանի փոստային ինդեքսներ
- Հասցեների դիրքը Հայաստանում
Տեղեկագրքից տեղեկագիր
Տեղեկատվության Էլեկտրոնային եղանակների զարգացման հետևանքով, տեղեկագրքի պահանջարկը կտրուկ անկում ապրեց: Սփյուռն իր վերջին տեղեկագիրքը հրատարակեց 2016-ին։ Այժմ տեղեկատվական համակարգն առաջարկում է թեմատիկ տեղեկագրեր։ Օրինակ, եթե այցելել եք որևէ թեմատիկ (ոլորտային) ցուցահանդես, որտեղ ներկայացված են կոնկրետ ոլորտի կազմակերպություններ, ապա այնտեղ կարող եք տեսնել նաև նույն ոլորտին վերաբերող Սփյուռի թեմատիկ տեղեկագրերը։ Թեմատիկ տեղեկագրերն անվճար տարածվում են ցուցահանդեսների այցելուների շրջանում։ Թեմատիկ տեղեկագրում, բացի ցուցահանդեսում ներկայացված ընկերություններից, ներկայացվում են նաև Հայաստանում և Արցախում գործող այն ընկերությունները, որոնց գործունեությունը համապատասխանում է տեղեկագրի թեմատիկային։ Ընկերությունները թեմատիկ տեղեկագրում խմբավորված են՝ ըստ գործունեության տեսակի: Տեղեկագիրը տալիս է հնարավորություն ցուցահանդեսից հետո էլ կապ հաստատել տվյալ ոլորտի ընկերությունների հետ: Սա աշխուժացնում է հաճախորդ-բիզնես գործակցությունը:
Սփյուռը ձեր համակարգչում
Սփյուռում առկա կազմակերպությունների տվյալները կարելի է անվճար ներբեռնել համակարգչի մեջ և օֆլայն ռեժիմով ինֆորմացիա ստանալ Հայաստանի և Արցախի 28 000 կազմակերպությունների և պետական կառույցների մասին։
Սփյուռը ձեր գրպանում
Սփյուռը տեղավորվում է նաև ձեր գրպանում։ Բջջային հեռախոսի մեջ ներբեռնելով «Spyur» բջջային հավելվածը կարելի է հեշտ ու արագ ինֆորմացիա ստանալ ցանկացած կազմակերպության մասին։ Բջջային հավելվածը հասանելի է Android կամ iOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար։
Սփյուռից դեպի միջազգային շուկա
Kompass.com-ը կազմակերպությունների մասին տեղեկատվական խոշորագույն շտեմարաններից է։ Համակարգում ներկայացված են տեղեկություններ 5.1 մլն կազմակերպությունների մասին՝ աշխարհի 60 երկրից։ Այն հնարավորություն է տալիս արտադրողների և սպառողների միջև ուղղակի կապերի հաստատմանն ամբողջ աշխարհում։ Հայկական ընկերությունները նույնպես կարող են դուրս գալ միջազգային շուկա և ընդգրկվել «Կոմպաս» համակարգում՝ «Սփյուռի» միջոցով:
Սփյուռը մարդաշատ վայրերում
2019-ին Սփյուռը պատրաստվում է դուրս գալ մարդաշատ վայրեր։ Որևէ կազմակերպություն կամ ապրանք գտնելու համար անցորդները կարող են մոտենալ փողոցում կամ այլ մարդաշատ վայրերում տեղադրված Սփյուռի տեղեկատվական վահանակին և մատի մի քանի հպումով գտնել իրենց ցանկացած կազմակերպությունները։ Տեղեկատվական համակարգը քարտեզի վրա ցույց կտա, թե որտեղ են դրանք գտնվում և կդասավորի հասցեները ըստ ձեր գտնվելու վայրի հեռավորության։ Այդպիսի տեղեկատվական վահանակներ կտեղադրվեն նաև մոլերում, հյուրանոցներում։
Սա դեռ Սփյուռի առաջիկա պլաններն են։ Ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը։ newmag-ը առաջիկայում կներակայացնի նաև Սփյուռի հետաքրքիր հնարավորությունների մասին ավելի մանրամասն։ Դրանք գործիքներ են, որոնց մասին շատերդ միշտ երազել եք, բայց երևի թե չեք իմացել, որ դրանք արդեն կան։