ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ստարտափերի մոլորությունը. ինչպե՞ս խուսափել ծիծաղել

Ստարտափերի մոլորությունը. ինչպե՞ս խուսափել ծիծաղելի սխալներից

Նախագծի սկզբում 


Իմ գաղափարը կարող են գողանալ
Ենթադրենք, դուք շատ եք հավանում սեփական գաղափարը և չեք պատմում դրա մասին որևէ մեկին, վախենում եք, որ այն կգողանան: Դուք սխալվում եք: Գաղափարը գոյատևում է մարդու ուղեղում և այն կարող են գողանալ միայն ձեր գլխի հետ միասին:
Մենք անում ենք այն, ինչը պետք է հաճախորդներին
Ենթադրենք, որ համոզել եք բոլորին, որ ունեք լավ գաղափար: Կարևոր է տալ պատասխան, թե ինչ խնդիր եք լուծելու այդ գաղափարով: Եթե հաճախորդը համարում է ձեր գաղափարը օգտակար, ապա հնարավոր է այդպես չեն կարծում նրանք, ումից կախված է այդ հաճախորդը: Դրա համար մասնագետները հորդորում են դիմել ոլորտի արհեստավարժներին և ճշտել, թե ոլորտը ունի ձեր գաղափարի կարիքը:
Մենք հաստատ գիտենք, ինչ ենք ուզում
Եվ այսպես, դուք արդեն գիտեք, ինչպես պատասխանել ձեր գաղափարին վերաբերող ընդդիմախոսների ամենահավանական հարցերին: Դուք վարձել եք համախոհների մի խումբ, հավաքել եք նախագծին անհրաժեշտ գումարը: Ժամանակն է անցնել բում գործին` սկզբում թղթի վրա, հետո էլ կյանքում: Երիտասարդ գործարարի հիմնական սխալն այն է, որ կարծում է, թե գիտի, ինչ արդյունք է ստանալու: Խորհուրդ.  միշտ հիշեք, որ սկզբում յուրաքանչյուր ծառայություն դեռ գոյատևման փուլում է:
Պրոդուկտն արդեն պատրաստ է վաճառքի
 
Մենք նոր ենք սկսել ցուցադրել պրոդուկը, հաճախորդներն արդեն հայտնվում են: Շատ լավ է, որ դուք գտել եք լսարան:  Բայց շատ մի ուրախացեք, քանի որ կան շատ մարդիկ, ովքեր սիրում են տեսնել ցանկացած նոր բան:


Կարդացեք նաև.



Բոլոր հաճախորդները նման են
Ամենասկզբում վաճառքները ամենակարևորն են, իսկ հաճախորդները կարող են լինել տարբեր: Երբ նրանք գնում են ապրանք, երբեմն չեն էլ կենտրոնանում դրա վրա: Ձեր գերխնդիրն է այդ պահին` ավելացնել արտադրությունը և վաճառքը շատ արագ տեմպով:
Վաճառքներն աճում են: Ժամանակն է թողարկել նոր բան
Հիշեք, եթե ձեր ապրանքը վաճառվում է, կարևորը չմոլորվեք: Սկսեք մտածել նոր գաղափարների մասին և նոր հաճախորդների: Բայց չմոռանաք` նախ պետք է պահել հին հաճախորդներին:
Սկզբում վաճառենք, հետո մտածենք, ինչպես փող աշխատել
Երբեմն թվում է, թե հաջողակ մարդիկ չգիտեն, ինչպես սեփական ապրանքը վերածել  փողի: Թեև շատերը կարողանում են փող աշխատել նաև այսօր: Կարևոր կանոն կա` ստարտափի չափը պետք է համապատասխանի այն շուկայի մեծությանը, որի մասնակիցն եք դառնում դուք:

FORBES

Տարածել