Ստարտափի լավագույն տարիքը. միֆեր՝ երիտասարդ գործարարների մասին
Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս, Մարկ Ցուկերբերգ… Գուցե նման թյուր կարծիքը ձևավորվել է այն պատճառով, որ IT որոլտը հիմնականում երիտասարդների ձեռքում է՝ օգտատերերից սկսած, ոլորտ, որը բաց է ու տեսանելի բոլորի համար, ինչը չի կարելի ասել, օրինակ, ծանր արդյունաբերության կամ B2B-ի մասին:
Ընդունված է կարծել, թե հաջողակ գործարարները երիտասարդներն են և երիտասարդ տարիքում մարդն ունի ճիշտ ու արդյունավետ ներդրում կատարելու «հոտառությունը»: TechCrunch-ի վերջին տասը տարիների մրցանակակիրների միջին տարիքը 30 է: 2015 թվականի տվյալներով՝ աշխարհում զարգացող ընկերությունների հիմնադիրների միջին տարիքն էլի 30 է:
Կարդացեք նաև․
- Լայքիր ինձ. ինչպե՞ս է Instagram-ը կանանց օգնում բիզնեսում
- Ինչպե՞ս անցնել iOS 12 օպերացիոն համակարգին
- Ռունետի պայքարը. ինչո՞ւ Տելեգրամի արգելափակումը կարող է թվային անարխիայի հանգեցնել
Ուսումնասիրելով վերջին տարիներին հիմնադրված ամերիկյան ընկերությունները՝ նկատում ես, որ հիմնադիրների տարիքը միջինում 40-ն անց է, ավելի կոնկրետ՝ 42 տարեկան: Հիմնականում նրանք փոքր բիզնեսի գործատուներն են՝ ռեստորանների, սպասարկման կետերի ու ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ: ՓՄՁ-ներ, որոնք դժվար թե դառնան խոշոր հարկատուներ:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում էլ ներդրում արած կամ ընկերություն հիմնած ղեկավարների տարիքն էլ միջինում 40 է (իհարկե, քիչ չեն նաև ավելի երիտասարդները), նավթարդյունաբերության և կենսատեխնոլոգիայի ոլորտում գործ սկսածների տարիքը 47 է: Այսինքն՝ գործ սկսելու և ներդրում անելու համար հոտառությանը զուգահեռ պետք է ունենալ նաև գիտելիք ու կյանքի փորձ:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ
