ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

5 խորհուրդ հաջողության հասնելու համար

5 խորհուրդ հաջողության հասնելու համար

Հաջողությունը հարաբերական է․ եթե այն շատերի համար երազանքի գագաթնակետն է, ապա մյուսների համար աստիճան է բարձունքների հասնելու համար։ Ով գիտի, գուցե դուք չեք գիտակցում ձեր հաջողությունը կամ գտնվում եք դրանից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Մի վախեցեք, համարձակորեն մոտեցեք ու օգտվեք ձեզ տրված հնարավորություններից։

Մի համեմատվեք մյուսների հետ


Մյուսների հետ համեմատվելիս դուք անարդար եք վարվում առաջին հերթին ինքներդ ձեր հետ։ Ինքնաքննադատության արդյունքում իջնում է ձեր ինքնագնահատականը, սեփական արժանապատվության զգացողությունը, հպարտությունը զիջում է իր տեղը անհաջողակ լինելու մտայնությանը։
Համեմատվելը կարող է լինել անվերջ․ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կլինեն ավելի լավը կամ ընդհակառակը։
Բայց միշտ հիշեք, որ դուք յուրահատուկ եք ձեր տաղանդով, ընդունակություններով ու գաղափարներով և պետք է ունենաք հաջողության սեփական ճանապարհը։

Մոռացեք ծուլության մասին


Եթե ուզում եք ավելի լավ աշխատանք ունենալ բարձր աշխատավարձով, ապա աշխատեք ինքներդ ձեր վրա՝ հոբբին վերածելով բիզնեսի ու մեկընդմիշտ մոռանալով ծուլության մասին։ Չէ որ հաջողակ չեն ծնվում, հաջողակ դառնում են։

Հանգստացեք


Երկարատև աշխատանքը զրկում է էներգիայից ու նվազեցնում աշխատանքային արդյունավետությունը։ Աշխատանքից հետո մոռացեք աշխատանքի մասին, լիովին հանգստացեք ու կենտրոնացեք միայն ձեր հանգստի վրա։ Եվ ամենակարևորը ազատվեք անգործությունը մեղք համարելու զգացողությունից։


Կարդացեք նաև.



Մի կուտակեք վիրավորանքները


Նեղացկոտությունն ու վիրավորանքների կուտակումը վնասակար է առողջության համար։ Նեղանում ենք ծնողներից, ովքեր մեր փոխարեն որոշում են կայացրել մասնագիտության ընտրության հարցում, նեղանում ենք ղեկավարից խիստ խոսքերի համար, կոլեգաներից, ովքեր չեն հրավիրել միասին ճաշելու և այլն։ Այս բացասական զգացողությունները կուտակվում են ու դրականների համար տեղ չեն թողնում։ Վիրավորվելով՝ մենք կորցնում ենք մեր ժամանակը, առողջությունն ու հաջողությունը։

Ազատվեք քաոսից


Խոսքը վերաբերում է ոչ միայն անպետք իրերին, որոնք պահում եք տանը կամ աշխատավայրում, այլև ավելորդ մտքերին, որոնք ազդում են արդյունավետության վրա։ Եթե ազատվեք ձեր կյանքում տիրող քաոսից, ապա ավելի լավ կկարողանաք կատարել աշխատանքային ու տնային գործերը։ Եվ հաջողությունը ձեզ երկար չի սպասեցնի։

Տարածել