BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հաջողակ մարդկանց առավոտյան սովորությունները․ ահա 5

Հաջողակ մարդկանց առավոտյան սովորությունները․ ահա 5 օրինակ

Մարկ Ցուկերբերգ
Facebook- ի հիմնադիրը:
Ցուկերբերգը ամեն առավոտ հագնվում է այնպես, ինչպես երկեոյան:   Սա թույլ է տալիս նրան մեկ օրում ավելի քիչ որոշում կայացնել:
Իսկապես, դուք զգալիորեն կհեշտացնեք  Ձեր կյանքը եւ կխնայեք ժամանակը, եթե արթնանալուց հետո,   քնաթաթախ չնայեք պահարանին և մտածեք՝ ինչ հագնել այսօր:
Սթիվ Ջոբսն իր սև,  երկար օձիք ունեցող ջինսով  ևս մեկ մեծ,  բարի նպատակների և  կենցաղային հարցերը  լուծելու  լավ օրինակ է:
Ջեք Դորսի
Twitter- ի ստեղծողներից մեկը:
Ամերիկացի գործարար Ջեք Դորսին արթնանալուց հետո սկզբից  զբաղվում է մեդիտացիայով, հետո՝  վազքով,  և հետո հաղթահարում վեց մղոն հեռավորություն (գրեթե 10 կիլոմետր):  Իհարկե, ոչ բոլորն են պատրաստ նման ուրախ, էներգետիկ  առավոտի: Բայց տասը րոպեանոց  վարժություն կատարելն  այնքան էլ դժվար չէ:
Իլոն Մասկ
Ձեռնարկատեր, SpaceX- ի հիմնադիր եւ Tesla- ի գլխավոր տնօրենը:
Միլիարդատերը շատ է աշխատում, օրվա մեջ քնում է 6 ժամ: Նրա առավոտն սկսվում է ժամը 7-ից, առաջինը նա ստուգում է էլեկտրոնային նամակները, և կես ժամում պատասխանում է  ամենակարևոր և հրատապ հարցերին: Գործարարը միշտ չէ, որ հասցնում է  նախաճաշել, բայց երբեք չի անտեսում լոգանք ընդունելը:



Կարդացեք նաև․



Սթիվ Ջոբս
Ձեռնարկատեր, գյուտարար, Apple- ի հիմնադիրներից մեկը:
Ամեն առավոտ արթնանալիս , մարդ լեգենդը նայում էր հայելու մեջ և տալիս միշտ նույն հարցը՝ եթե այս օրն ինձ համար ամենավերջին օրը լիներ կյանքում, կուզենայի  և կանեյի այն, ինչ նախատեսված է այսօրվա համար։ Եթե պատասխանը մի քանի օր բացասական է, դա նշանակում է, որ կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակն է:
Սա շատ լավ տարբերակ է՝ հասկանալու համար, իրոք  զբաղված եք  Ձեր գործով, թե՝ ուղղակի հոսանքի հետ եք գնում:  
Ուինսթոն Չերչիլը
Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, լրագրող, գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր:
Ուինսթոն Չերչիլ - բացառիկ, արտակարգ անձնավորություն:
Եվ նրա սովորական առավոտը այդքան էլ նման չէր՝  մեծ, հայտնի  մարդկանց բնորոշ սովորույթներին: Նա արթնանում էր առավոտյան 7:30-ին, նախաճաշում էր, կարդում թերթերը և աշխատում էր՝ լինելով անկողնու մեջ: Ժամը 11:00-ին Չերչիլը զբոսնում էր այգում, և սոդայով Վիսկի էր խմում:
Արդյունավետ աշխատել անկողնում պառկած,  հավանաբար,  կարող էր  միայն բրիտանացի քաղաքական գործիչը: Բայց նրա համար դա սովորական գործ էր: Ձեր առավոտյան սովորություններն էլ կարող են տարբեր լինել սովորականից, դա կարող է լինել  վազք, մեդիտացիա կամ վարժություններ անելն է:  Բայց արեւածագին  չպետք է խմել:

lifehacker





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել