BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Փորձ և կանխազգացում. ինչպե՞ս հասնել հաջողության բա

Փորձ և կանխազգացում. ինչպե՞ս հասնել հաջողության բանակցությունների ժամանակ

Ով կարողանում է կառավարել խոսքը, նա էլ կառավարում է իրավիճակը: Բանակցությունների արվեստը բիզնեսի կարևորագույն դրույթներից մեկն է: Ժամանակակից մենեջերը պետք է կարողանա վաճառել իրեն և իր ծառայությունները, համոզել զրուցակցին, վստահություն առաջացնել իր նկատմամբ և ցանկացած իրավիճակում մնալ կոռեկտ ու փոխզիջող:
Տեսնում եմ նպատակը
Սկզբում հասկացեք, թե ինչ արդյունք եք ցանկանում ստանալ բանակցություններից: Բայց պետք է հաշվի առնեք նաև գործընկերոջ շահը և հետաքրքրությունը: Հասկանալով և ընդունելով երկրորդ կողմի նպատակը` մտածեք, թե ինչպիսի փոխզիջում է հնարավոր գտնել բանակցության արդյունքում:
Win-win-ը լավ  բան է, և այն աշխատող մոտեցում է, միայն կարողացեք ճիշտ կողմնորոշվել:
Ապագայի պլաններ
Բանակցությունները վարեք կառուցողական, չէ, որ կյանքը բումերանգ է և ձեր ցանկացած ոչ կոռեկտ դրսևորում կամ արհամարանք հետագայում ձեր իսկ դեմ կարող է լինել: Բացասական նոտայով բաժանվելը միշտ էլ ամենահեշտն է, բայց ահա առողջ գործընկերային հարաբերությունը գրեթե անհնար է վերականգնել:
Հիշիր իմպրովիզի մասին 
Մի կողմ թողեք բանակցությունների մանրակրկիտ պլանը, եթե, իհարկե, դուք այն նախապես մշակել եք: Հիշեք միայն հանդիպման հիմնական նպատակի մասին, իսկ ահա պահելաոճը ընտրեք տեղում` հաշվի առնելով զրուցակցի տրամադրվածությունը: Միանշանակ պետք է հիշեք ռազմավարական կետերը, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:



Կարդացեք նաև.



Վստահիր միմիայն ինքդ քեզ
Վստահիր սեփական կանխազգացողության ուժին: Եթե քննարկումների ժամանակ ​​ինչ-որ պահի ինտուիցիան հուշում է ձեզ, զգոն եղեք և հետևեք նրան: Ինտուիցիան մարդկային հզոր գործիք է, որը նա հազվադեպ է օգտագործում: Կոտրեք այդ կարծրատիպը:
Եվ ամենակարևորը` եղեք այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում, այլ ոչ թե սուպերմեն զգացեք ձեզ, մի խոսքով խաղացեք ինքներդ ձեր դերը «Իմ կյանքը» լավագույն ֆիլում:

FORBES






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել