Փորձ և կանխազգացում. ինչպե՞ս հասնել հաջողության բանակցությունների ժամանակ

Փորձ և կանխազգացում. ինչպե՞ս հասնել հաջողության բանակցությունների ժամանակ

Գործնական  բանակցություններ վարելու համար կան հազարավոր գրքեր և տասնյակ դասընթացներ: Սակայն իրականում միայն փորձն է օգնում մշակել վարվելակերպի գրագետ կանոններ բիզնես-գործընկերների հետ շփման համար:

Ով կարողանում է կառավարել խոսքը, նա էլ կառավարում է իրավիճակը: Բանակցությունների արվեստը բիզնեսի կարևորագույն դրույթներից մեկն է: Ժամանակակից մենեջերը պետք է կարողանա վաճառել իրեն և իր ծառայությունները, համոզել զրուցակցին, վստահություն առաջացնել իր նկատմամբ և ցանկացած իրավիճակում մնալ կոռեկտ ու փոխզիջող:

Տեսնում եմ նպատակը

Սկզբում հասկացեք, թե ինչ արդյունք եք ցանկանում ստանալ բանակցություններից: Բայց պետք է հաշվի առնեք նաև գործընկերոջ շահը և հետաքրքրությունը: Հասկանալով և ընդունելով երկրորդ կողմի նպատակը` մտածեք, թե ինչպիսի փոխզիջում է հնարավոր գտնել բանակցության արդյունքում:

Win-win-ը լավ  բան է, և այն աշխատող մոտեցում է, միայն կարողացեք ճիշտ կողմնորոշվել:

Ապագայի պլաններ

Բանակցությունները վարեք կառուցողական, չէ, որ կյանքը բումերանգ է և ձեր ցանկացած ոչ կոռեկտ դրսևորում կամ արհամարանք հետագայում ձեր իսկ դեմ կարող է լինել: Բացասական նոտայով բաժանվելը միշտ էլ ամենահեշտն է, բայց ահա առողջ գործընկերային հարաբերությունը գրեթե անհնար է վերականգնել:

Հիշիր իմպրովիզի մասին 

Մի կողմ թողեք բանակցությունների մանրակրկիտ պլանը, եթե, իհարկե, դուք այն նախապես մշակել եք: Հիշեք միայն հանդիպման հիմնական նպատակի մասին, իսկ ահա պահելաոճը ընտրեք տեղում` հաշվի առնելով զրուցակցի տրամադրվածությունը: Միանշանակ պետք է հիշեք ռազմավարական կետերը, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:


Կարդացեք նաև.


Վստահիր միմիայն ինքդ քեզ

Վստահիր սեփական կանխազգացողության ուժին: Եթե քննարկումների ժամանակ ​​ինչոր պահի ինտուիցիան հուշում է ձեզ, զգոն եղեք և հետևեք նրան: Ինտուիցիան մարդկային հզոր գործիք է, որը նա հազվադեպ է օգտագործում: Կոտրեք այդ կարծրատիպը:

Եվ ամենակարևորը` եղեք այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում, այլ ոչ թե սուպերմեն զգացեք ձեզ, մի խոսքով խաղացեք ինքներդ ձեր դերը «Իմ կյանքը» լավագույն ֆիլում:

FORBES


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։


 

Գրել կարծիք