Ինչո՞ւ պետք է առաջին հերթին ձեր մասին հոգ տանեք, հետո միայն մյուսների

Ինչո՞ւ պետք է առաջին հերթին ձեր մասին հոգ տանեք, հետո միայն մյուսների

Ձեր կյանքի ամենակարևոր մարդը Դուք եք:

Երբ օդանավում մեծ բարձրության վրա հանկարծ խնդիր է առաջանում, ուղևորները սովորաբար 15-20 վայրկյան են ունենում սեփական կյանքը փրկելու համար: Նման դեպքերի համար բորտուղեկցորդուհիները միշտ զգուշացնում են, որ թթվածնի դիմակը նախ պետք է դուք հագնեք, հետո միայն օգնեք մյուսներին: Եթե չհասցնեք, ապա ուղղակի կկորցնեք գիտակցությունն ու կմահանաք: Եթե առաջին հերթին ձեր անվտանգության մասին հոգ տանեք, ապա մյուսներին փրկելու շանսերն ավելի կմեծանան:

Օրինակ` ձեր երեխան կարող է սկսել հարցեր տալ այն մասին, թե ինչ է կատարվում, ինչու է դիմակը դեղին, ինչու է ընկնում վերևից և այլն, իսկ եթե դիմակն արդեն հագած լինեք, ապա հավանականությունը մեծ է, որ երեխան կկրկնի այն ինչ արել է ծնողը:

Կամ, պատկերացրեք, որ դուք հետևում եք ձեր ֆիզիկական առողջությանը, մարզվում եք։ Հանկարծ ձեր մտերիմներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատանում է և դուք ամեն բան թողնում եք և զբաղվում նրա առողջությամբ, օր ու գիշեր խնամելով: Այդ ամիսների ընթացքում դուք ձեր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում եք նրան և մոռանում եք հետևել ձեր առողջությանը: Հարազատ մարդու առողջական խնդիրները պատճառ չեն ձեր վրա խաչ քաշելու համար:

Մարդն իր համար բազմաթիվ գոյություն չունեցող խնդիրներ է ստեղծում սեփական աամենակարևոր ու տհաճ խնդիրներից շեղվելու համար:


Կարդացեք նաև.


Գերօգտակար լինելուն զուգահեռ կա նաև մեկ այլ ծայրահեղություն` աշխատամոլություն:  Իհարկե ավելի հեշտ է սուզվել աշխատանքի մեջ ու չնկատել սեփական խնդիրները: Մենք թաքնվում ենք սեփական խնդիրներից: Այն խնդիրներից, որոնցից վախենում ենք, ամաչում, խուսափում, բայց որոնք որպես կանոն շատ կարևոր են: Հիշեք մի քանի պարզ խորհուրդ:

  • Ամեն օր զբաղվեք ձեզ հաճույք պատճառող գործերով: Մարզվեք, կարդացեք, նկարեք: Այս փոքրիկ հաճույքները կխրախուսեն ձեզ ու թույ կտան պահպանել զգացմունքային ֆոնը:
  • Ձեզնով զբաղվեք: Ժամանակ տրամադրեք ձեզ: վերջապես իմի բերեք մտքերը, հստակեցրեք` ինչ եք ուզում այս կյանքից, ինչ նպատակներ ունեք այս կյանքւոմ: Հասկացեք, բացի ձեզնից ոչ ոք չի կարող դա անել:
  • Սովորեք ընդմիջել: Ուղեղին շունչ քաշելու ժամանակ տվեք: Այդ ընթացքում ոչ մի բանի մասին մի մտածեք: Այդ հարցում ձեզ կօգնի յոգան ու մեդիտացիան:

Մենք չենք կարող շրջապատի հետ կիսվել մի բանով, որը չունենք: Ընկերներին ու հարազատներին ուրախություն, աջակցություն ու ներշնչաք պարգևելն ավելի հեշտ է, եթե այն ինքներս ունենք: Այդ պատճառով հոգ տարեք առաջին հերթին ձեր մասին:

LIFEHACKER


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք