BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քո ընկերուհին ցանկանում է մարմնին դաջվածք անել․ ի՞

Քո ընկերուհին ցանկանում է մարմնին դաջվածք անել․ ի՞նչ ասել, եթե դեմ ես

1․ Դու մեկ տարի չես կարող արյան դոնոր լինել


Զգուշավորությունը կապված է նրա հետ, որ դաջվածք անելիս օրգանիզմում հայտնված վիրուսը կարող է միանգամից չերևալ, այլ միայն ամիսներ անց։ Օրինակ, դաջվածքներ 4 անգամ ավելի շատ հանդիպում են հեպատիտի Ց-ով վարակված մարդկանց մոտ, քան նրանց մոտ, ովքեր վարակված չեն այդ վիրուսով։

2․ Քեզ թույլ չեն տա մտնել ճապոնական բաղնիք։


Ճապոնիայում այդպիսի սահմանափակում կա։ Գրեթե բոլոր հասարակական բաղնիքներում արգելվում է դաջվածքով մարդկանց մուտքը։ Խնդիրն այն է, որ դաջվածքով մարդիկ ընկալվում են մաֆիայի անդամ և հանգստության համար նրանց խնդրում են լքել տարածքը։

3․ Դու գիտե՞ս, որ ներկը կարող է թունավոր լինել։


2016-ի հուլիսին Եվրոպական քիմիական գործակալությունը զգուշացրեց․ ներկը, որով դաջվածք են անում, թունավոր է և կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, որը կարող է հայտնվել նույնիսկ մի քանի տարի անց։ Ամենավտանգավորը կարմիրն է։ Կապույտը, կանաչը և սևը նույնպես վտանգավոր են։


Կարդացեք նաև․



4․ Ցանկանո՞ւմ ես ծանոթանալ գրանուլոմայի հետ։


Երբեմն ներկանյութի շուրջ գրանուլոմա ուռուցքներ են առաջանում։ Դաջվածքների պատճառով կարող են նաև գոյանալ կելոիդներ՝ ուռուցիկ հատվածներ, որոնք առաջանում են սպիական հյուսվածքի գերաճից։

5․ Դու չես կարող ճշգրիտ Մագնիսառեզոնանսային շերտագրություն անել։ 


Հազվադեպ երևույթ է։ Դաջվածքի տակ գտնվող հյուսվածքները կարող են ուռչել և բորբոքվել ՄՌՇ ժամանակ։ Բացի այդ, դաջվածքները կարող են աղավաղել ՄՌՇ պատկերը։

MHEALTH

Տարածել