ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչի՞ մասին է newmag-ի հրատարակած «Թքած ունենալու

Ինչի՞ մասին է newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլերը

Ժամանակակից աշխարհում անընդհատ ու ամենուրեք քարոզում են, թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ, հարուստ և արդյունավետ. կարճ ասած՝ ինչպե՞ս բոլորից լավը լինել: Սոցցանցերում անընդհատ կարելի է կարդալ պատմություններ, թե ինչպես մի երիտասարդ ստեղծեց ինչ-որ ծրագիր և մեծ գումարներ աշխատեց: Սոցցանցի նյուզֆիդն էլ պտտելիս տպավորություն է ստեղծվում, թե քո շրջապատում բոլորը ավելի ուրախ և երջանիկ են, քան դուք: Սակայն հաջողության և երջանկության վրա խիստ կենտրոնացումը միայն ընդգծում է, թե ինչերի չեք հասել: Ինչպե՞ս հաջողակ դառնալ: Ամերիկացի հեղինակ, բլոգեր և ձեռներեց Մարկ Մենսոնը առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձև» գրքում:  Գիրքը գրել է 2016-ին, բաղկացած է 9 գլխից:  «Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:

«Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:

Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է դրական մտածել։  Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: - Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»: Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

***


Պե՞տք  է ժամանակ ծախսել գիրքն ընթերցելու վրա: Ընդհանրապես, ի՞նչ է սովորեցնում:


Ինքնակատարելագործման ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին: Ինչ-որ պահի սկսում ենք մտածել, որ բացասական զգացմուքններն ու անհաջողությունները վատն են և փորձում ենք պայքարել դրանց դեմ: «Մի փորձեք, - ասում է Մարկ Մենսոնը: - Ուժերը և նյարդերը պետք է ծախսել կարևորի վրա»: Գիրքն օգնում է հասկանալ, որ միշտ դժվարություններ կլինեն: Հաջողակ դառնալու համար մի փոքր պարադոքսալ է, բայց աշխատող: Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:
Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:

Մարկ Մենսոնի կյանքի փիլիսոփայությունը պարզ է. պետք է սովորել թքած ունենալու արվեստը: Մենսոնն առաջարկում է կողմնորոշվել, թե կյանքում ինչն է կարևոր ձեզ համար: Պետք է սովորել թքած ունենալ մնացած մանրուքների՝ անկարևորի վրա, գրողի ծոցն ուղարկել ուրիշի կարծիքը, առերեսվել անհաջողությանը և դրան միջնամատ ցույց տալ: «Խոչընդոտը ճանապարհ է, էգոն՝ թշնամի» բեսթսելլերի հեղինակ Ռայան Հոլիդեյը հենց դա էլ հասկացել ու  այսպես է մեկնաբել գիրքը:
«Երջանիկ ու ազատ ապրելու համար պետք է տարբերել ու առանձնացնել կարևոր արժեքներն անկարևորներից։ Սա հրաշալի գրված կիրառական փիլիսոփայությամբ գիրք է, որն ընթերցողին կօգնի հասնել դրան»։
Մարկ Մենսոնի «Թքած ունենալու արվեստը» հետաքրքիր և անսովոր է ընթերցել: Հարցազրույցներից մեկում Մենսոնն ասել է, որ այս գիրքը չի թեթևացնի ձեր խնդիրները.
«Ես նույնիսկ չեմ փորձի: Ինչպես տեսնում եք, ես ձեզ հետ արդար եմ: Այն նաև մեծության չի բերի, չի էլ կարող, քանի որ մեծությունը ուղեղի իլյուզիան է, ամբողջությամբ արհեստական նպատակ և մեր անձնական հոգեբանական Անտլանտիդան»:
Մենսոնն ասում է, որ փոխարենը կսովորեցնի, թե ինչպես ցավը վերածել զենքի, տրավման՝ ուժի, իսկ ձեր խնդիրները՝ միքիչ ավելի հաճելի խնդիրների: «Բարձրացրո՛ւ կյանքիդ որակը» բեսթսելլերի հեղինակ Սթիվ Քեմբը ասում է.
«Այս գիրքը լավ ընկերոջ նման սթափեցնող ապտակ է հասցնում: Այն զվարճալի է ու անպարկեշտ։ Կարդացե՛ք, եթե պատրաստ եք մի կողմ դնելու ձեր բոլոր արդարացումներն ու ապրելու գրողի տարած լավ կյանքով»։
[embed]https://www.youtube.com/watch?v=N8vTzrWQ43k[/embed]

***


Ո՞վքեր պետք է կարդան գիրքը. անհաջողակնե՞րը, թե՞ ինքնավստահները


Այս գիրքը նրանց համար է, ովքեր անընդհատ կարդում են արդյունավետ և հաջողակ դառնալու մասին  գրքեր, հոդվածներ, լսում են հաջողության հասած մարդկանց Այս գիրքն առանձնանում է հաջողության մասին գրված այլ գրքերից:խորհուրդներըցանկանում են կենտրոնանալ իրենց սխալների վրա և ապրել ամբողջական կյանքով:
Այս գիրքն առանձնանում է  հաջողության մասին գրված այլ գրքերից:

«40 խորհուրդ նոր տեսակի ձեռներեցին» գրքի հեղինակ Դերեկ Սիվերսի խոսքով, այս գիրքը մյուս բոլոր գքերի հակապատկերն է.
« Մի՛ փորձիր։ Հանձնվի՛ր։ Սխալվի՛ր։ Իջեցրո՛ւ չափանիշներդ։ Դադարի՛ր հավատալ ուժերիդ։ Տրվի՛ր ցավին։ Ու սպանի՛ր քեզ։ Ամեն կետը շատ ճշմարիտ է, օգտակար և շատ ավելի արդյունավետ, քան մեզ ծանոթ դասական հրապարակումները։ Հակիրճ է, բայց զարմանալիորեն խորը։ Ես այն մեկ գիշերվա ընթացքում կարդացի և հիմա պետք է վերընթերցեմ»:


Կարդացեք նաև․



***


Ո՞վ է Մարկ Մենսոնը


Մարկ Մենսոնը 34-ամյա հայտնի բլոգեր, լրագրող, ձեռներեց և ամերիկացի հեղինակ է: Ծնվել է Տեխասում։ Բոստոնի համալսարանում ստացել է ֆինանսիստի կրթություն։  Հայտնի է նրանով, որ կարողանում է պարզ և հասկանալի պատմել բարդ իրերի մասին: Նա հայտնի է կարիերայի, հաջողության և կյանքի մասին պրովոկացիոն մտքերով:
Նա հայտնի է կարիերայի, հաջողության և կյանքի մասին պրովոկացիոն մտքերով:

Ծանոթություններին և ժամադրություններին նվիրված իր առաջին բլոգը սկսել է 2009-ին։ Դրանից հետո բացել է MarkManson.net կայքը: Ամերիկացի բլոգերն իր կայքի այցելուներում այսպես է ողջունում.
«Բարև Ձեզ: Ես NYTimes –ի բեսթսելլեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հեղինակն եմ, բլոգեր և ձեռնարկատեր եմ:Գրում եմ մեծ գաղափարների մասին, տալիս եմ կյանքի խորհուրդներ, որոնք ձեզ պետք կգան: Որոշ մարդիկ ինձ հիմար են կոչում, որոշներն էլ ասում են, որ փրկել եմ իրենց կյանքը: Կարդացեք և ինքներդ որոշեք»:
Markmanson.net կայքում հարաբերությունների և ժամադրությունների, ինքնազարգացման և մշակույթի մասին նրա խորհուրդերը մեկ տարում կարդում է ավելի քան 2 միլիոն մարդ:
Մարկ Մենսոնը նաև «Մոդելները. կանանց ազնվությամբ  գրավեք» գրքի հեղինակն է: Այստեղ տղամարդկանց խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է սիրահետել կանանց։  Նա նաև  Infinity Squared Media LLC ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է: Ապրում է Նյու Յորքում:

BOOKS.NEWMAG.AM






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել