[InterPress] Իրանին պատժելու սխալ ուղին

[InterPress] Իրանին պատժելու սխալ ուղին

Սպառնալով տուգանել Swift- ին` ֆինանսական հաղորդագրության ծառայությանը, ԱՄՆ-ն օտարում է եվրոպական դաշնակիցներին և կարող է նվազեցնել դոլարի գերիշխանությունը:

Ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Միացյալ Նահանգները համաշխարհային ֆինանսական համակարգը շատ հանգիստ վերածեց թաքնված կայսրության: Ամերիկյան կառավարությունը դոլարի ուժը և դրա ազդեցությունն օգտագործեց այնպիսի աննկատ կազմակերպությունների վրա, ինչպիսին Swift ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունն է, որպեսզի վերահսկի իր հակառակորդների ու ահաբեկիչների գործողությունները, որոշ դեպքերում նաև կրճատի աշխարհի ֆինանսական հոսքերը դեպի այն պետություններ, ինչպիսին Հյուսիսային Կորեան է: Այդ քաղաքականությունը արդյունավետորեն ճնշում է գործադրում օտարերկրյա բանկերի վրա, որոնք դառնում են ամերիկյան գործակալներ և օգնում են բանակցային սեղանի շուրջ նստեցնել երկրներին, օրինակ` Իրանին:

Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգները մտադիր է խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Որպես իրանական միջուկային գործարքից դուրս գալու իր որոշման մի մաս՝ պատժամիջոցները ներառում են ֆինանսական հաղորդագրությունները, ուստի Թրամփի ղեկավարությունը կարող է ճնշում գործադրել Բրյուսելում հիմնված Swift- ի մասնավոր ընկերության վրա` իրանական բանկերին իր ցանցից անջատելու համար: Swift- ը բանկերի համար գլոբալ փոստային բաժանմունք է, որն անվտանգ հաղորդագրությունների համակարգ է ապահովում  միջազգային գործարքների մեծամասնության համար: Ուստի, անջատելով Իրանին՝ այդ երկիրը գրեթե ամբողջությամբ մեկուսացվում է համաշխարհային ֆինանսական համակարգից, ինչն էլ կարող է կտրուկ և անակնկալ հետևանքներ ունենալ իրանական տնտեսության վրա:


Կարդացեք նաև․


Եթե Թրամփի վարչակազմը շարունակի այս ծրագիրը, ապա դա լուրջ հետևանքներ կունենա նաև ԱՄՆ-ի համար: Այն կթուլացնի Ամերիկայի ազդեցությունը միջազգային ֆինանսական կառուցվածքի վրա, նաև կնվազեցնի դաշնակիցների և հակառակորդների նկատմամբ նրա իշխանությունը:

Ջեք Լյուն, որը  2013-ից մինչև 2017 թթ. Եղել է Գանձապետարանի քարտուղարը, երկու տարի առաջ զգուշացրել էր, որ մյուս երկրները կարող են այլընտրանքային տարբերակներ փնտրել դոլարի և Swift- ի նման կազմակերպությունների համար, եթե Ամերիկան օգտագործի իր ֆինանսական հզորությունը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը վերջերս սպառնացել էր դա անել: Գերմանական Handelsblatt ֆինանսական թերթում տպագրված խմբագրականում նա Եվրոպային առաջարկել է ստեղծել սեփական միջազգային վճարային ուղիները և Swift-ի համարժեքը:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք