[InterPress] Թրամփը քննադատել է Մակրոնի պլանը
«Էմանուել Մակրոնն առաջարկում է ստեղծել սեփական բանակ` Եվրոպան ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանելու համար: Բայց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների համար պատասխանատու է Գերմանիան: Իսկ ֆրանսիացիները ստիպված կլինեին Փարիզում անգլերեն սովորել, եթե ԱՄՆ-ն չմիջամտեր: Վճարեք ՆԱՏՕ-ի անդամավճարները», – թվիթել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հաճախ է ընդգծում, որ ԱՄՆ-ը վճարում է ՆԱՏՕ-ի բյուջեի մեծ մասը և կոչ է արել մյուս երկրներին ավելացնել իրենց ֆինանսական մասնակցությունը:
Առաջին աշխարհամարտի ավարտի տոնակատարություններից առաջ Մակրոնը Europe-1 ռադիոկայանին ասել էր, որ իրականում Եվրոպական բանակ ունենալու կարիք կա: Ի վերջո, Վաշինգտոնը դուրս է գալիս Ռուսաստանի հետ միջուկային հրթիռների համաձայնագրից:
«Երբ տեսնում եմ, որ նախագահ Թրամփը հայտարարում է 1980-ականներին Եվրոպան ցնցած հրթիռային ճգնաժամին վերջ տված զինաթափման համաձայնագրից դուրս գալու մասին, մտածում եմ` ով է տուժելու: Եվրոպան և Եվրոպայի անվտանգությունը: Մենք պետք է պաշտպանենք մեզ Չինաստանից, Ռուսաստանից և նույնիսկ՝ ԱՄՆ-ից: Մենք պետք է ունենանք Եվրոպա, որը կպաշտպանի ինքն իրեն` միայնակ և ավելի լավ, առանց ԱՄՆ-ից կախում ունենալու, ավելի սուվերեն ձևաչափով», – Agence France-Presse-ին ասել է Մակրոնը:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)