[InterPress] Թրամփ. ԱՄՆ-ն դուրս կգա Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթ օրը դուրս կգա Ռուսաստանի հետ սառը պատերազմի ժամանակաշրջանի պայմանագրից, որը սահմանափակում էր երկու երկրում հրթիռների քանակը:
Թրամփը նշել է, որ Մոսկվան խախտել է Միջին հեռահարության միջուկային զենքի մասին համաձայնագիրը և ինքը դա կդադարեցնի:
«Մենք մտադիր ենք դադարեցնել պայմանագիրը և պատրաստվում ենք դուրս գալ այնտեղից», – ասել է Թրամփը: Նա ասել է, որ ԱՄՆ–ը դուրս կգա պայմանագրից,և սկսեն նոր զենքեր մշակել, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր գործարքի հետ, չնայած Չինաստանը ներկայումս համաձայնագրի մաս չէ:
«Ռուսաստանը երկար տարիներ խախտել է պայմանագիրը», – ասել է նախագահը: «Մենք թույլ չենք տա, որնրանք խախտեն միջուկային զենքի մասին պայմանագիրը և զարգացնեն իրենց զենքը, երբ մեզ դա արգելվում է»:
Կարդացեք նաև.
«Վախ. Թրամփը Սպիտակ տանը». Սենսացիոն նոր գրքի անհավանական մանրամասները
Ծամել է երկտողը և վիրավորական մականուններ է հորինել. ի՞նչ կարելի է կարդալ Թրամփի մասին գրված նոր գրքում
[G-7] Առևտրային պատերազմ. ի՞նչ է ուզում Թրամփը
Թրամփն այս մասին հայտնել է այն ժամանակ, երբ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնել է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Նրա առաջին կանգառընախատեսված է Մոսկվայում, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում` արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի գագաթնաժողովներում գերակշռում էին միջուկային զենքին վերաբերող հարցերը, ընդ որում՝ նախագահներ Նիքսոնը, Քարթերը և Ռեյգանը, ձեռք բերեցեին մի շարք լրացուցիչ համաձայնագրեր, որպեսզի սահմանափակվեր յուրաքանչյուր կողմի միջուկային զինանոցի թվաքանակը, չափը և տեղը:
Միջին հեռահարության միջուկային զենքի վերաբերյալ պայմանագիրը դրանցից մեկն է, որի ժամկետն ավարտվում է հաջորդ երկու տարվա ընթացքում: 1987 թ.-ին պայմանագիրն օգնեց պաշտպանել ԱՄՆ-ի և Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների անվտանգությունը:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում