Թուրքական հեռուստաեթերում շահարկվում է Հայոց ցեղասպանության թեման

Թուրքական հեռուստաեթերում շահարկվում է Հայոց ցեղասպանության թեման

Հայոց ցեղասպանության թեման հայտնվեց արտահերթ ընտրությունների պատրաստվող Թուրքիայի հեռուստաեթերում:

 Միանգամից մի քանի ալիքներ ու հաղորդումներ պատմում են թուրք գրող, ակտիվիստ Թուգրուլ Սելմանօղլուի հետ պատահածը: Բեռլինում միջազգային գիտաժողովի ժամանակ նրան պարզապես վռնդել են դահլիճից, երբ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, ցեղասպանությունը հայերի հորինածն է:

Թուրք ակտիվիստն ամբողջ Թուրքիային բացատրում է, թե այդպես բողոքել է Գերմանիայի թշնամական վերաբերմունքի դեմ: Ցույց է տվել, թե որքան անարդար է Եվրոպան Թուրքիայի և նախագահ էրդողանի նկատմամբ: Արևմուտքը դիտավորյալ հակաթուրքական քարոզչություն է իրականանացնում և օրինակը հայերի երևակայած Ցեղասպանության մեղադրանքն է: Սա բեռլինյան գիտաժողովի տեսագրությունն է:

Սելմանօղլուն ամեն ինչ ճիշտ ներկայացնում է, բայց չի պատմում, որ Բեռլինում այդ գիտաժողովը տեղի է ունեցել 1 տարի առաջ: Թուրքական մեդիան սա ներկայացնում է երիտասարդ թուրք գրողը դաս տվեց Եվրոպային բովանդակությամբ: Այս ամենը եթերում հայտնվեց Գերմանիայի կառավարության նոր որոշումից անմիջապես հետո, որով Բեռլինը հայտարարեց` Էրդողանին թույլ չեն տա Գերմանիայի տարածքում նախընտրական քարոզարշավ անցկացնել գերմանաբնակ թուրքերի շրջանում


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք