Ինչպե՞ս հայերին բռնի կերպով իսլամացրին ու հերքեցին կատարվածը. գրում է թուրք պատմաբանը

Ինչպե՞ս հայերին բռնի կերպով իսլամացրին ու հերքեցին կատարվածը. գրում է թուրք պատմաբանը

Երեւանում է թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը: Նա հեղինակել է «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» գիրքը, որը երկու տարի առաջ թարգմանվել է  հայերեն:

Գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը խոսեց աշխատությունը գրելու մտադրության, դժվարությունների ու բովանդակության ընտրության մասին: Ըստ պատմաբանի, սա երեք հոդվածներից կազմված գիրք է:

Առաջին բաժնում հեղինակի պատմությունն է, որտեղ նա խոսում է իր ընտրության մասին. ինչո՞ւ սկսեցի զբաղվել Հայոց ցեղասպանությունն  ուսումնասիրելով: Թուրքիայում այդ հարցով նա բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել, անցել դժվարությունների միջով եւ կրել պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքները:

«Օրինակ, այստեղ որեւէ տող չեք գտնի Հրանտ Դինքի հետ1994 թվականից հետո իմ ընկերության, ոչ էլ, Հայաստանը ներառյալ, տարբեր երկներում իմ ունեցած ապրումների մասին: Միայն` որոշ անկյունաքարեր…»

Երկրորդ բաժնի հերոսը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանն է: Գրքի այդ հատվածում ներկայացված է կապիտանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը:

«Այդ հուշերի մասին սկսված քննարկումները ծավալվել են միայն Դարդանելի ճակատամարտի շուրջ: Լրիվ մոռացության է մատնվել, որ այդ հուշերի հեղինակը հայ է, եւ որ նրա ընտանիքն աքսորվել ու բնաջնջվել է»

Երրորդ բաժնում հեղինակը պատմում է 1915-1918 թվականներին հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականության մասին: Այդ ամենը Աքչամը ներկայացնում է հարուստ փաստական հենքի վրա: Հեղինակը կարծում է, որ բռնի ուծացումն իրականացվել է փոխկապակցված չորս առանձին մեթոդներով:

«Մի կարեւոր հարց. եթե ցեղասպանության գործընթացներում բռնի ուծացումն այդչափ էական դեր է կատարում, ապա ինչո՞ւ է այն մինչեւ օրս անտեսվել, եւ ինչո՞ւ դրա վերաբերյալ բավարար չափով ուսումնասիրություն չի կատարվել»


Կարդացեք նաև.


Թաներ Աքչամի խոսքով, այսօր թուրքական պետականության ժխտողական քաղաքականությունը շատ թույլ է: Ակադեմիական աշխատանքով այն կարելի է ոչնչացնել, սակայն դրա համար պետք են շատ ու շատ աշխատություններ:

«Թուրքիայում ժխտողականության քաղաքականությունը պետության կողմից է սնուցվում»

Նա փաստեց, որ թուրքական արխիվներում գեթ մեկ փաստաթուղթ չկա, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ տեղեկություն է պարունակում. պետությունը վերացրել է 1915 թվականին վերաբերվող կարևոր պատմական փաստաթղթեր: Իր «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» գրքում այդպիսի փաստարկները շատ են` հավաստի եւ մեծ հենք ունեցող աղբյուրներից:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք