Քիչ առաջ առանց պաշտպանվելու սեքսով եմ զբաղվել․ ի՞նչ անել

Քիչ առաջ առանց պաշտպանվելու սեքսով եմ զբաղվել․ ի՞նչ անել

Ինչո՞ւ է կարևոր արագ գործելը, ինչպե՞ս կանխել հղիությունը և նվազեցնել վեներական հիվանդություններով վարակվելու ռիսկը

Նոր զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելուց առաջ պետք է պաշտպանվել։ Հիմնական վտանգները երկուսն են․ չծրագրված հղիություն և վեներական հիվանդություններ։

Օգտագործել հակաբեղմնավորիչներ

Յուրաքանչյուր անպաշտպան սեքս կարող է հանգեցնել հղիության։ Խնդիրն ի սկզբանե լուծելու համար պետք է հակաբեղմնավորիչներ օգտագործել։ Նախքան այն օգտագործելը, պետք է վստահ լինել, որ կնոջ համար հակացուցումներ չկան։

Հանձնել անալիզներ

Մի մտածեք՝ եթե չկան հիվանդության տեսանելի համախտանիշներ, զուգընկերն առողջ է։ Կան հիվանդություններ, որոնք սկզբից գործում են թաքուն, բայց հետո մեծ վնաս են հասցնում։ Պետք է ստուգվել։ Հիվանդանոց գնալը և ստուգվելն ավելի էժան կլինի, քան հետո հիվանդության դեմ պայքարելը։


Կարդացեք նաև․


Անալիզներ, որոնք պետք է հանձնել 1 շաբաթ անց

Եթե չպաշտպանված սեքսից անմիջապես հետո ոչինչ չի անհանգստացնում, ապա կարելի է անալիզներ սկսել հանձնել մեկ շաբաթ անց։ Կան ինֆեկցիաներ՝ միկոպլազմոսը, խլամիդիոզը, հոնորեան և տրիխոմոնիազը, որոնք հեշտությամբ կարելի բուժել բժկի նշանակած անտիբիոտիկներով։

Անալիզներ, որոնք պետք է հանձնել 1-1,5 ամիս անց

Մեկ ամիս անց պետք է նորից ստուգվել միկոպլազմոս, խլամիդիոզ, հոնորեայ և տրիխոմոնիազ հայտնաբերելու համար։ Չպաշտպանված սեքսից 4-ից 6 շաբաթ անց պետք է անալիզներ հանձնել հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի համար։

Անալիզներ, որոնք պետք է հանձնել 3 ամիս անց

Երեք ամիս անց հանձնվում է ՄԻԱՎ-ի անալիզներ և նորից՝ հեպատիտի և սիֆիլիսի։

Արյան մեջ վիրուսը միանգամից հնարավոր չէ ախտորոշել, այդ պատճառով երեք ամիսը կարևոր է՝ հավաստի արդյունքներ ստանալու համար։

Արդյունք

Հղիությունը և վարակը սեքսում օբյեկտիվ ռիսկեր են, որոնցից հնարավոր չէ պաշտպանվել զուգընկերոջը հավատալով։ Պետք է վստահեք միայն ինքներդ ձեզ։ Չպաշտպանված սեքսից հետո կարևորը հետևություններ անելն է։ Օրինակ, այն մասին, որ պահպանակները միշտ պետք է ձեռքի տակ ունենալ։

Աշխարհում, որտեղ սեքսով զբաղվում են հաճույքի համար, հակաբեղմնավորիչ միջոցները հրաշալի են, և հիմարություն կլինի դրանք ի շահ ձեզ չօգտագործելը։

Ամենապարզը, որ կարելի է անել, սովորել ճիշտ ընտրել և օգտագործել պահպանակը, միշտ ստուգել դրա պիտանելիության ժամկետը և միշտ գրպանում պահել, որպեսզի անհրաժեշտ պահին օգտագործես։

lifehacker


Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում


 

Գրել կարծիք