BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վախ անհաջողությունից. ինչպես հաղթահարել այն 5 րոպե

Վախ անհաջողությունից. ինչպես հաղթահարել այն 5 րոպեում

Բոլորս ինչ-որ մի պահի, ինչ-որ մի գործ անել չենք կարողանում, անըդհատ հետաձգում ենք: Պարզվում է, Քեվին Սիստորմը` Instagram-ի ղեկավարը, այս խնդրին նույնպես առնչվել է: Նման իրավիճակների համար նա մշակել է Հինգ րոպեի մեթոդը: Եթե չեք ուզում ինչ-որ բան անել, խոստացեք ինքներդ ձեզ դա անել ընդամենը հինգ րոպե և ոչ ավել: Ամենայն հավանականությամբ, հինգ րոպեից գործն ավարտին կհասցնեք:

Ինչպե՞ս է դա աշխատում



Հետաձգումը, սովորաբար, առաջանում է վախից կամ կոնֆլիկտից խուսափելու համար: Կլինիկական հոգեբան Քրիսթին Լին, որը մասնագիտացել է հենց այս երևույթի ուսումնասիրության մեջ, ասում է, որ նույնիսկ, երբ մենք ուզում ենք ինչ-որ գործ անել, անհաջողության վախը, քննադատությունները կամ սթրեսը մեզ ստիպում են պայքարել ինքներս մեզ հետ:  Մենք չենք ուզում, որ մեր վախերն իրականանան. «Այդպիսի կոնֆլիկտի պատճառով, թվում է, գործը սկսելն անհնար է: Դա բացատրում է, թե ինչու ենք մենք երբեմն հետաձգում որևէ գործ, նույնիսկ անհիմն»:
Հինգ րոպեի մեթոդը մեզ լիցքաթափում է, թվում է, կարելի է մի քանի րոպեով անել ինչ-որ մի գործ ու հետո դադարեցնել, եթե չկա ցանկություն: Մենք շահում ենք ժամանակ, որպեսզի մեր որոշումը վերանայեք հինգ րոպեից: Դա տալիս է զգացողություն, որ մենք իրավիճակը վերահսկում ենք: Թվում է, մենք ենք որոշում և ոչ թե կողմնակի ճնշման արդյունքում ենք անում:
Հինգ րոպեի մեթոդը կրճատում է նաև էմոցիոնալ (վախ, տագնապ),այլընտրանքային ( որ ինչ-որ բան բաց կթողնեք` զբաղվելով այդ գործով), էներգետիկ (որքան հոգնեցնող է այդ գործը):  Մոտիվացիան մեծանում է, երբ գիտես, որ բացասական հետևանքները քիչ են:

Ինչո՞ւ ենք մենք Հինգ րոպեից  շարունակում աշխատել



Հաճախ, մեր սպասումները, պատկերացումները, թե որքան տհաճ աշխատանք է դա, իրական չեն: Ուսումնասիրություններից մեկը ցույց տվեց, որ ուսանողուհիների վախերը, թե իրենք մաթեմատիկա ավելի վատ են ընկալում, քան տղա ուսանողները, անհիմն են: Պարզվեց, երբ վերացան վախերն ու տագնապները, նրանց սպասումները չարդարացան:


Կարդացեք նաև.



Հարցը միայն այն չէ, որ գործը պարզվում է, այնքան էլ տհաճ չէր: Սկսելով գործը` մենք ընկնում ենք հորձանուտի մեջ: Մենք ամբողջությամբ կլանվում ենք գործով, մոռանում ամեն ինչի մասին: Ժամանակն անցնում է անկատ: Մենք այս իրավիճակում հայտնվում ենք, հատկապես, երբ դժվար գործ ենք անում: Մենք հինգ րոպեում ստիպում ենք մեզ անել շատ գործ:  
Հինգ րոպեի մեթոդը մեզ թույլ է տալիս վերահսկել մեր աշխատանքը: Հինգ րոպեից հետո մեծ նախագիծը շարունակում է լինել մեծ, բայց երբ հաղթահարում ենք առաջին փուլը, չսկսելու վախը, այն այլևս չի թվում անհաղթահարելի:

LIFEHACKER


 



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել