[exclusive] Pitti Uomo 93. Միլենիալների երազանքի, պճնված տղամարդկանց և գոթական լուքերի մասին

[exclusive] Pitti Uomo 93. Միլենիալների երազանքի, պճնված տղամարդկանց և գոթական լուքերի մասին

Օր երրորդ. newmag-ը շարունակում է Ֆլորենցիայից պատմել Pitti Uomo 93 նորաձևության ցուցադրության մասին:

Երեկ Pitti Uomo-ում չափազանց հագեցած օր էր: Ամեն ինչ սկսվեց իտալական M1992 ապրանքանիշի ցուցադրությունից: Դեֆիլեից առաջ տարածքի հատակին համակարգչային կոդի պրոեկցիա հայտնվեց, շատ տպավորիչ էր:

Հավաքածուն, կարծես, միլենիալների երազանք լիներ` դենիմ, oversize, մանուշակագույն ու փայլ: Իսկապես, շատ տպավորիչ էր:

 

Ցուցահանդեսի տարածքում pitti-ի սովորական ընթացքը խափանեց անձրևը: Պճնված տղամարդիկ չէին կողմոնորշվում` թաքնվել անձրևի տակ, թե նկարվել անձրևի տակ:  

Անկեղծորեն, խոստովանում եմ, այնքան տարվեցի ավանդական ճապոնական լասկուտներից կարված բաճկոն զննելով, որ ուշացա Magliano-ի ցուցադրությունից: Տեղ հասա միայն ցուցադրության ավարտին, լուսանկարներ անել չկարողացա:

Pitti Uomo-ն ունի կարևոր առանձնահատկություն: Եթե, նույնիսկ, շնորհանդեսի կամ ցուցադրության հագուստն այնքան էլ հետաքրքիր չէ, որպես կանոն, այն անցնում է ինչ-որ անհավանական գեղեցիկ վայրում: Այժմյան ամենակուլտային ամսագիրը` գերմանական 032c-ն, իր հագուստի առաջին հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել էր Մեդիչիների պալատում:

Ամսագիրն այսօր ամենաթոփերից է, օրինակ, նրանց գլխավոր խմբագիրն աշխատում է Ռիհաննայի հետ: Դա է պատճառը, որ ցուցադրությանը սպասում էին շատերը: Աստղային էր նույնիսկ 032c-ի շնորհանդեսի բարմենը` ջին տոնիկ էր պատրաստում ոչ ավել, ոչ պակաս Ջաստին Օշինը:

Այս ամենն, իհարկե, հետաքրքիր էր, բայց այն, ինչ սպասվում էր օրվա ավարտին, պարզապես, ցնցող էր: Ճապոնական հանրահայտ Undercover նորաձևության տունը ներկայացնում էր իր աշուն-ձմեռ 2018-19 հավաքածուն: Ցուցադրությունը բաղկացած էր մի քանի մասից: Առաջին մասում ցուցադրեցին բավականին կոմերցիոն և haypain լուքեր, այն, ինչ, իսկապես, նորաձև է և լավ վաճառվում է այսօր: Երբ ավարտվեց այս հատվածը, և բոլորը սպասում էին մոդելների ավանդական շքերթին, պոդիում դուրս եկան նեոնային սկաֆանդրներով տիեզերագնացները:

Պարզվեց, սա ցուցադրության հաջորդ հատվածի անցումն էր, որը լիովին բաղկացած էր ֆուտուրիստական գոթական լուքերից: Մոդելների դեմքերը փակ էին, հագուստը` բազմաշերտ` սև ու գազարագույն: Ու նույնսիկ սա, վերջը չէր…


Կարդացեք նաև.


 

Այս հատվածին հաջորդեց գազարագույն անձրևանոցներով մոդելների շքերթը: Փակման ժամանակ հեռախոսս անջատվեց… այն բաղկացած էր սկզբում սև, ապա սպիտակ միանման հագնված մոդելների շքերթից, որոնք հետադարձ քայլելու ժամանակ վերածվեցին պայմանկան ին- յանի:

 

Գրել կարծիք