[InterPress] ԱՄՆ 6 տրիլիոն դոլար է ծախսել պատերազմների վրա՝ սպանելով կես միլիոն մարդու

[InterPress] ԱՄՆ 6 տրիլիոն դոլար է ծախսել պատերազմների վրա՝ սպանելով կես միլիոն մարդու

«Պատերազմի ծախսերը» տարեկան զեկույց․ 2001թ.-ի սեպտեմբերի 9-ի հարձակումներից հետո Միացյալ Նահանգները մոտ 6 տրիլիոն դոլար է ծախսել պատերազմների վրա, որոնց ժամանակ գրեթե 500 հազար մարդ է զոհվել:

Բրաունի համալսարանի Ուոթսոնի միջազգային և հասարակական կապերի ինստիտուտը հրապարակել է «Պատերազմի ծախսերը» տարեկան զեկույցը, որը ներառում է Պենտագոնի ծախսերը և արտերկրում չնախատեսված գործողությունների հաշիվները, ինչպես նաև     «Պատերազմի հետ կապված Պետ​​դեպարտամենտի ծախսերը, պատերազմի վետերանների խնամքի համար նախկին ու պարտադիր ծախսերը, պատերազմների համար վճարումների պարտքերի տոկոսները, ահաբեկչության կանխարգելումը և դրան Պետդեպի ներքին անվտանգության պատասխանը»:

Վերջնական հաշվարկը ցույց է տվել, որ «2019 թ. Ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները հատկացրել է և պարտավորվել է 5,9 տրիլիոն դոլար ծախսել ահաբեկչության դեմ պայքարում, ներառյալ ուղղակի պատերազմը, դրա հետ կապված ծախսերը և 9/11-ի պատերազմի վետերաններին նախատեսված հետագա ծախսերի պարտականությունները»:

«Ընդհանուր առմամբ, ռազմական բարձր ծախսերը ազգային անվտանգության համար խնդիր են, քանի որ դրանք անկայուն են: Լավ կլիներ հասարակությանը ծառայել բարձր թափանցիկությամբ, մշակել պատերազմները դադարեցնելու ընդգրկուն ռազմավարություն և զբաղվել ազգային այլ հրատապ առաջնահերթություններով», – եզրակացրել են զեկույցում:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք